Օգոստոսի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

23 օգոստոս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11։00-ին

Կապանի թիվ 2 ավագ դպրոցում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի արդյունավետ ներդրման նպատակով Կապանում հանդիպում կունենա տեղի թիվ 2 ավագ դպրոցի ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ, ինչպես նաև կնվիրաբերի համակարգիչներ դպրոցին՝ հնարավորություն տալով սովորողներին նախապատատրաստվել և ծանոթանալ արհեստական բանականության ոլորտին։ Միջոցառմանը կմասնակցեն՝

Ռիտա Օվչյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն

Սյուզաննա Շամախյանը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ

Անուշ Այվազյանը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթական ծրագրերի ղեկավար

Սիրով հրավիրում ենք լուսաբանել միջոցառումը։

19։00-ին

Շառլ Ազնավուրի հրապարակում

Տեղի կունենա «Մայր Հայաստան» դաշինքի հավաքը։

11:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում (Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ)

Տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում Աբրահամյանն անդրադարձ կկատարի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և դրա շուրջ ստեղծված իրավիճակին: Կխոսի նաև տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներից:

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաևv.aloyan@sputniknews.comէլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:

Հեռ.`+374(98)180-626,+374(91)42-12-35։

12.00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ

Կկայանա Sputnik միջազգային լրատվական գործակալության Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջը:

Թեման` «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը»։

Կմասնակցի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Ինչպես է ապահովվում ճառագայթային, քիմիական և կենսաբանական անվտանգությունը և ինչպես կարող են հետխորհրդային տարածքի երկրները դիմակայել այդ սպառնալիքներին: Ինչ գենետիկական տեխնոլոգիաներ են ակտիվորեն մշակվում Արևմուտքում և ինչ սպառնալիքներ են դրանք կրում: Հնարավոր է արդյոք ԵԱՏՄ երկրներում ստեղծել առողջապահության միասնական համակարգ և որքանով է այն անհրաժեշտ:

Որքանով է երեխաների պատվաստումից հրաժարվելը ազդում հիվանդացության բռնկումների վրա, և կարող են արդյոք ԵԱՏՄ երկրները համալիր լուծել այդ խնդիրը: Այդ ամենի մասին զրույց կընթանա տեսակամուրջի ժամանակ։

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաևv.aloyan@sputniknews.comէլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.`+374(98)180-626,+374(91)42-12-35։

Հայերեն Русский

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին