Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝

Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն)

Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն)

Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն)

Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն)

Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն)

Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն)

Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն)

Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն)

Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն)

Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն)

Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն)

Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն)

Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն)

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:

Հայերեն فارسی

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով