Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝ Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը:

«Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը:

ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին:

Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին:

«Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Հայերեն Русский

Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել

Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Կապանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ

Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու

Ջոզեֆ Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են Երևանի ու Բեյրութի միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՀՀ ՊՊԾ պետի պաշտոնում

Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում