Օգոստոսի 8-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 օգոստոս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

14:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում (հասցե՝ Ամիրյան 1)

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը

Թեման՝ Օգոստոսի 1-3-ը կայացած Ազգային երիտասարդական համաժողովի արդյունքների ամփոփում, Հայաստան-սփյուռք գործակցություն

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչ օգոստոսի 8-ը ժամը 11:00-ն: հեռ.՝(374) 10 515 534

V

11։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառսյին կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանի, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի ասուլիսը։

ԹԵՄԱ․-Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն․հրդեհային անվտանգության խնդիրներ։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

V

12։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենաՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանի, Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Sky Club ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանի, «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Վահագն Մնացականյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․-Օգոստոսի 19-ին Սևանում տեղի կունենա «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը, օգոստոսի 26-ին Ստեփանավանում կանցկացվի «Airfest» փառատոնը: Փառատոններն իրականացվում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

18:00-ին

DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում,

(Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Միլանո սրահ, 3- րդ հարկ)։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հրավիրում է Երևանի ճանապարհային 2-րդ Մեծ օղակի հայեցակարգի ներկայացման միջոցառմանը: Նոր ճանապարհն իրենից ենթադրում է Սարալանջի փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհների ընդլայնում, կամուրջների, էստակադաների

կառուցում, լուսացույցներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի

իրականացում։ Շնորհանդեսին մանրամասն կծանոթանաք ճանապարհի

առավելություններին, հնարավորություն կունենաք ուղղելու ձեր հարցերն ու

անելու ձեր դիտարկումները։

Միջոցառման բանախոսներն են՝

Մանե Թանդիլյան- «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու

ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու

Դավիթ Մարգարյան- Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության

ավագանու թեկնածու, Տեղական ինքնակառավարման մասնագետ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10։00-ին

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ),

Կանցկացվի«Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա»միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության ուղիները, կստորագրվի համագործակցության հուշագիրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտիևՉինաստանի Ժողովրդական ՀանրապետությանՖուծիանի թանգարանի միջև։Այնուհետև կբացվի«Ծովային Մետաքսի ճանապարհ. Յոթ նահանգների մշակութային մասունքների համատեղ ցուցահանդեսը»։

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի, պետական մարմինների, Հայ-չինական գործընկերության կենտրոնի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակության ներկայացուցիչներ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 9-ին։ Կներկայացնեն զեկուցումներերկրաբանության, հնագիտության, երկրագիտության, աշխարհագիտության, մշակութաբանության, արվեստագիտության, պատմագիտության, թանգարանագիտության վերաբերյալ։

«Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը