Քաղաքականություն

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «պատերազմում հաղթելը իր կյանքի,իր քաղաքական առաքելությունն էր։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կոստանյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում