Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։ «Իհարկե, թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, և հայկական կողմը հանդես է գալու ելույթով՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

Մենք օգտագործելու ենք հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության, որի նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում»,- ընդգծեց նա:

Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատթարանում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկրականությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը