Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են Ալմաթիի հռչակագրով․ Փաշինյանը հակադարձում է Ալիևին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանագծման և սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։ Եթե նման հարց է բարձրացվում, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը վկայում է ոչ թե սահմանների բացակայության մասին, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է որպես պետական սահման»,- Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա խաղաղություն հաստատելու պայմանավորվածությունը և սպասում է Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, սակայն հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։

Հայերեն العربية English Русский Türkçe

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Կառավարությունը ՀԷՑ-ը նախատեսում է հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարման

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով