Տնտեսություն

Այս տարվա առաջին 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16․4 տոկոսով ավել հարկ է հավաքվել

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16․4 տոկոսով ավել հարկ է հավաքվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում