Օգոստոսի 2-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 օգոստոս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

9։30-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում (ք․ Երևան, Բաղրամյան 24)

տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում։

Կցուցադրվի Արմեն Սաղաթելյանին նվիրված «Իմ սիրտը լեռներում է․․․» ֆիլմը, որին կհաջորդեն պրոֆեսոր Սաղաթելյանի ընտանիքի, գործընկերների, աշակերտների ելույթները։ Այնուհետև կմեկնարկի «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները, գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ, որոշումների կայացում» խորագրով պլենար քննարկումը, որին հրավիրված են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կմեկնարկի «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ» խորագրով երիտասարդական 3-րդ ամառային դպրոցը՝ նվիրված դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին:

Միջոցառումը կշարունակվի օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (ք․ Երևան, Աբովյան 68)։

12։00-ին

ՀՌՀ նիստերի դահլիճում (Իսահակյան 28, 1-ին հարկ):

հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

Հայտերը հրապարակելու են հետևյալ ընկերությունները՝

1․ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

2․ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ։

Նիստը բաց է լրատվամիջոցների համար։

12։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանիի ասուլիսը։

ԹԵՄԱ․-«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն․ սպասվող ծրագրերն ու միջոցառումները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Մամուլի ակումբներ

12։00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից

ուղիղ միացմամբ Թբիլիսի-Երևան տեսակամուրջի ընթացքում։

Տեսակամուրջը կհեռարձակվի նաևVK-ումևRutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաևv.aloyan@sputniknews.comէլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.`+374(98)180-626,+374(91)42-12-35։

12։00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանիհետ հարցազրույցը։ Թեման՝«Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել»։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը