Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 օգոստոս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

15։00-ին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում (Մ․ Մկրտչյան 5, 3-րդ հարկ)

Տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն են՝

·ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,

·Միջոցառման այս տարվա հիմնական բանախոս, խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբը

Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն անց է կացվելուդեկտեմբերի 1-2-ը Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մամուլի ասուլիսին մասնակցելու համար խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև մինչև հուլիսի 31-ը պատասխան նամակով հաստատել Ձեր մասնակցությունը՝ նշելով մասնակիցների անուն, ազգանունները։

Պետական կառույցներ

10:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կանցկացվի առաջին Ազգային երիտասարդական համաժողովը: «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա /օգոստոսի 1-3-ը/ համաժողովին կմասնակցեն 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին ելույթ կունենան 100 հրավիրյալ բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

15։30-ին

ՀՀ կենտրոնական բանկում

Տեղի կունենա մամուլի ասուլիս երաֆինանսավորման տոկոսադրույքի թեմայով, (բանախոս՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան):

Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 15:30-ին, ուստի խնդրում ենք Կենտրոնական բանկ գալ ասուլիսից առնվազն 10 րոպե առաջ: Շնորհակալություն:

Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ 592592 (ներքին 0702) հեռախոսահամարով կամmcba@cba.am<mailto:mcba@cba.am> էլ. փոստով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:30-ին

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ք․ Վանաձոր, Շինարարների 12)

Կկայանա խաղային տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի բացման հանդիսավոր միջոցառումը։

Մամուլի ակումբներ

13։00-ին

Մեդիակենտրոնում

տեղի կունենա քննարկում` «Քրեական պատասխանատվությունից ազատե՞լ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին» թեմայով։

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Անահիտ Մկրտչյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ, քրեական գործերով փաստաբան

Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ

Արփի Լազարյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության Քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ Հուլիսի 11-ին և 12-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի շրջանակներում արտահերթ կարգով առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար։

15։00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում«Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել»թեմայով։

Բանախոսներ՝

Արման Թաթոյան՝Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Սիրանուշ Սահակյան՝ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ

Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեցին հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Մշակույթ

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

կկայանա ռեժիսոր Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է աշխարհը» (2023) ֆիլմի երկար սպասված պրեմիերան։ Այն նկարահանել «Արտեկ. Մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։

Այս ֆիլմը խոստանում է հուզիչ արկած ամբողջ ընտանիքի համար, հուզիչ պատմություն և յուրահատուկ մթնոլորտ:

Հետաքրքրասեր դպրոցական Սենկան հրաշքով հայտնվում է առասպելական հնագույն անտառում։ Այն թաքնված է մարդկանց աչքերից Բաբա Յագայի հզոր հմայքով, որը նախատեսված է մարդկանց և ամբողջ աշխարհը պաշտպանելու անտառում քնած մութ ուժերից: Անտառում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ։ Տագնապի ազդանշաններն ազդարարում են, որ կախարդանքն այլևս չի գործում, և չար մոգության և վաղուց պարտված թշնամիների արթնանալը միայն ժամանակի հարց է:

Կրկին կախարդանք սփռելու համար Յագան ստիպված է մեկնել ժամանակակից քաղաք՝ փնտրելու կախարդների ամենահզոր զենքը՝ սքանչելի ծաղիկը։ Այնտեղ նա կհանդիպի ժամանակակից աշխարհի շատ տարօրինակությունների։ Միևնույն ժամանակ արդեն հազար տարի մութ բանտում թաքնված է վրեժի ծառավ Կոշեյ Անմահը։ Հենց Յագան է օգնել նրան հաղթել շատ դարեր առաջ: Սենկան մտել է հեքիաթի մեջ, բայց կկարողանա՞ արդյոք փախչել այդտեղից, կկարողանա՞ օգնել փրկել մեր աշխարհը և ո՞ւմ կողմից է նա պայքարելու՝ բարի՞, թե՞ չարի․ամենակարող Կոշչեյի, թե՞ խորամանկ Յագայի կողմից։

Պրեմիերային ներկա կլինեն կինոգործիչներն ու այլ հայտնի հյուրեր։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու կինոգործիչներին և ծանոթանալու ֆիլմի ստեղծման մասին հետաքրքիր պատմություններին։

Ռեժիսոր՝ Կարեն Զախարով, սցենարը՝ Յուրի Նենևի, Եվգենի Վիխարևի, պրոդյուսերներ՝ Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Մորոզով, Արա Օգանեսյան, օպերատորներ՝ Վլադիմիր Զվեզդոչկին, Օլեգ Եֆրեմով, կոմպոզիտոր՝ Իգոր Բաբաև։

Դերերում՝ Լյուդմիլա Արտեմևա, Յան Ցապնիկ, Գլաֆիրա Տարխանովա, Օլեսյա Ժելեզնյակ, Գրիգորի Սիյատվինդա, Մարատ Բաշարով, Ալեքսեյ Դմիտրիև, Ալեքսանդր Իլյին, Սավելի Կուդրյաշով, Օլգա Նաումենկո և այլք։

Հայերեն Русский

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 03/07/26