Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Բելառուս

Բուլղարիա

Իսպանիա

Իտալիա

Իրան

Իրաք

Լեհաստան

Լիտվա

Հնդկաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Շվեյցարիա

Ռումինիա

Ռուսաստանի Դաշնություն

Սերբիա

Ուկրաինա

Ֆրանսիա

ԿԽՄԿ

ՄԱԿ։

Հայերեն English Русский

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը

Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի

Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում

Հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել. Լավրով

CENTCOM-ը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են ականները Հորմուզի նեղուցից

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում է