Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

19:00-ին

ուղիղ եթերում

Նյու Յորքից հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը հարցազրույց կանցկացնի Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգողՌուբեն Վարդանյանիհետ՝Արցախի շրջափակման, Հայաստանի և համաշխարհային հայության վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Զրույցին կարող եք միանալ և լուսաբանել հետևյալ հղումներով Facebook, YouTube: Այսօր info@ourmountains.amհասցեին կարող եք ուղարկել ձեր հարցերը, որոնց մի մասին Ռուբեն Վարդանյանը կպատասխանի ուղիղ եթերում։ Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

Երևանում «ԴոմՄոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում

կմեկնարկի ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը։ Որակավորման դասընթացին կմասնակցեն ՀՀ մարզերի 46 ուսուցիչներ, որոնք Երևանում «ԴոմՄոսկվի» կենտրոնի կողմից իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների վարողներն են։ Ռուսերենի անվճար դասընթացներն անց են կացվում Հայաստանի բոլոր մարզերում և 50-ից ավելի քաղաքներում։ Միջոցառմանը ներկա կլինեն Երևանում «ԴոմՄոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ և կրթական փորձագետներ։

Մամուլի ակումբներ

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը։ Թեմա՝ Արցախի շրջափակումը. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. տարածաշրջանային զարգացումներ։

Մշակույթ

19:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

տեղի կունենա Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը: Օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն տարածում է ստացել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում և թատրոններում: «Տուրանդոտ»-ը օպերային հիմնական երկացանկիամենահանճարեղ ստեղծագործություններից է, որը առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը: Բեմադրությունը իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի Ժ/Պ Վյաչեսլավ Ստարոդուբցևը, դեկորացաների և հագուստների հեղինակն է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևը, իսկ հագուստները պատրաստվել են «Գաբաջյան նորաձևության տան» կողմից: Ներկայացման լուսային ռեժիսորն է Սերգեյ Սկորնեցկին, իսկ վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Վադիմ Դուլենկոն: Ներկայացման կայացմանը աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

20:00-ին

Օլիմպավանում

կկայանան Բասկետբոլի Ա-լիգայի կիսաեզրափակիչները եւ եզրափակիչները: Կիսաեզրափակիչ դիմակայությունները տեղի կունենան հուլիսի 29-ին։ Ժամը 20։00-ին կկայանա «Արթիկ»-«Դվին» խաղը, իսկ Ժամը 22։00-ին՝ «Ուրարտու»-ԲԿՄԱ-ն։ Հանդիպումներին ներկա լինել լրագրողական բեյջերով։ Ա-լիգայի թիմ

Հայերեն Русский

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե