Քաղաքականություն

ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում շեշտել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի դեմ պայքարող ամերիկյան StopAntisemitism առաջատար կազմակերպության հրապարակմամբ:

Ամերիկյան կազմակերպությունն ամոթանք էր տվել ադրբեջանական AzerNews լրատվամիջոցին՝ հակահայկական մի նյութի համար՝ նշելով, որ սարսափած են՝ թերթում նման հրապարակում տեսնելով:

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էլ ընդգծել է՝ սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության ու նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է:

«Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը»,-նշել է Արման Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում