Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

12:30-ին

Առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N 3)

տեղի կունենա Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյան, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյան: Տեղեկացնենք նաև, որ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսում է վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հետազոտություններ անցկացնել։ Նշված բոլոր հետազոտությունները կիրականացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Ասուլիսից հետո մեր բանախոսները, Առողջապահության նախարարության ղեկավար կազմը միանալու են ակցիային և շարժական լաբորատորիայում ևս անցնելու են հեպատիտ Ց-ի թեստավորում: Հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում (Առնո Բաբաջանյանի արձանին հարող տարածքում) հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-20։00-ը։

V

Պետական կառույցներ

10:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

տեղի կունենա Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղին ընդառաջ մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին կհաջորդի ներկայացման գլխավոր փորձը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչ, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցև, լուսային ռեժիսոր Սերգեյ Սկորնեցկի, վիդեո կոնտենտի բեմադրիչ Վադիմ Դուլենկո, դիրիժոր Հարություն Արզումանյան: Լրագրողների մուտքը՝ Օպերայի թատրոնի ծառայողական մուտքից: Ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. միկրոբիզնեսի հարկման նոր կարգը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

ԱԳՆ շենքի դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն #2)

տեղի կունենա Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի և փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ նվիրված ԱԳ նախարարների մոսկովյան վերջին հանդիպման արդյունքներով հրապարակված՝ ՌԴ ԱԳ նախարարի խնդրահարույց հայտարարությանը։

Մամուլի ակումբներ

15:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝«15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանությունից 10 տարի անցինչու՞ չի բացահայտվում իրականությունը»թեմայով։ Բանախոսներ՝ Դավիթ Հովակիմյանի իրավահաջորդ Հակոբ Հովակիմյան, փաստաբան Արմինե Ֆանյան, փաստաբան Արայիկ Պապիկյան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանց:

Մշակույթ

18:00-ին

Կինոյի տանը (Վարդանանց փ. 18/1)

տեղի կունենա լրագրող, փաստավավերագրող Վրույր Թադևոսյանի «Ասք կապույտ երկնքի» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում Վրույր Թադևոսյանը ներկայացնում է Արցախյան 44-օրյա պատերազմի ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում՝ Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ։ Ժամը 18:00-ին՝ ընդունելություն, հանդիպում լրագրողների հետ, ժամը 19:00-ին ֆիլմի դիտում: Վրույր Թադևոսյանը Լոս Անջելեսում ղեկավարում է Համահայկական լրատվական հարթակը, տեղի Հորիզոն հայկական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ