Տնտեսություն

Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի:

Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի շենքի վերանորոգում և այլն:

«Եթե այս որոշումն ունենանք, կունենանք հետևյալ պատկերը՝ հունվարից մինչև հիմա 207 ծրագրի համար կառավարության մասնաբաժինը՝ հատկացրած գումարը կլինի 12.2 մլրդ դրամ»,-տեղեկացրեց Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում