Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանի, «Dilijan Wine Fest» փառատոնի օպերացիոն մենեջեր (ղեկավար) Գայանե Ավետիսյանի, Սևանի միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Գոհար Մնացականյանի, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա.«Տարազֆեստ», «DILIJAN WINE FEST 2023», Սևանի միջազգային երաժշտական փառատոն. սպասվող ծրագրերն ու միջոցառումները։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա.2023թ. երկրորդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

V

16:00-ին

«Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ գրասենյակում (Սայաթ-Նովա 19/1, Նովա Պլազա բիզնես կենտրոն, 2-րդ հարկ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունըև«Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-նհամատեղիրականացնում են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացումը: Գրասենյակը ստեղծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության և «Ստեղծագործ Եվրոպա»2023-2027թթ. ծրագրի շրջանակներում: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ումԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

16:00-ին

ԻջևանիՇատրվանների հրապարակում

կկայանա «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» խորագրով բացօթյափառատոնը, որը կազմակերպվում էԺողովրդավարության զարգացման հիմնադրամի,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի, Հանրային լրագրության ակումբի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում կներկայացվեն վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող հանրային արշավները, դրանց միանալու հնարավորությունները, ակնկալվող արդյունքները՝ ի շահ քաղաքացիների։ Փառատոնի հատուկ հյուրն է«Լավ էլի»խումբը։ Երևանից Իջևան տեղափոխումը կապահովվի կազմակերպիչների կողմից, ուստի խնդրում ենք մինչև հուլիսի 25-ը, հաստատել ձեր ներկայությունը զանգահարելով 093270808 հեռախոսահամարին (Հասմիկ Փայտյանտրամադրելով ձեր կոնտակտային տվյալները և լրատվամիջոցի անվանումը։

Մշակույթ

16:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում

տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանի՝ «Արիաներ սիրո եվ թախիծի» (Arias of Love & Sorrow) ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսից առաջ նախատեսվում է կազմակերպել ճեպազրույց Գևորգ Հակոբյանի հետ: ձայնասկավառակը լույս է տեսել ամերիկյան DELOS լեյբլի կողմից այս տարվա հունվարի 27-ին և արդեն արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականների ու քննադատների բարձր գնահատականներին: Ձայնասկավառում Հակոբյանին նվագակցում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորներ՝ Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրեն (1997-2006), դիրիժոր Ջոն Ֆիշեր և նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյան՝ ում նախաձեռնությամբ և հովանու ներքո էլ լույս է տեսել ձայնասկավառակը: Ձայնասկավառակն արժանացել է ամերիկյան հեղինակավոր Opera News Magazine-ի «քննադատների ընտրություն» վարկանիշին: Լրագրողների մուտքը ճեպազրույցին՝ Օպերայի թատրոնի ծառայողական մուտքից եւ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

V

18:00-ին

«Park Bridge» ռեստորանային համալիրում

Kwisty Fashion Studio-ն՝ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի տնօրինությամբ, կազմակերպում է նորաձևության երեկո, որը կրում է «Նյու կոնցեպտ» խորագիրը։ Ներկա կլինեն գործարարներ, զանգվածային լրատվամիջոցների և սոցկայքերի ներկայացուցիչներ, նորաձևության ոլորտի մասնագետներ, հեռուստատեսային հայտնի և սիրված դեմքեր: Շոուից 1 ժամ առաջ համալիրի բացօթյա տարածքում կանցկացվեն վիդեո-ֆոտոնկարահանումներ և հարցազրույցներ, ինչպես նաև ֆուրշետային հյուրասիրություն: Նորաձևության շոուն կմեկնարկի ժամը 19:00-ին: Նորաձևության երեկոն ունի բարեգործական խոսք։ Ինչպես միշտ, այս անգամ էլ պրոֆեսիոնալ մոդելների հետ հանդես կգան նաև մանկատան սաները։

18:30-ին

Ordinary Wonder Society-ում (Մոսկովյան 24)

Օքրա հայկական բրենդը հրավիրում է իր առաջին երեւանյան ցուցադրությանը՝ «Դիտարկումներ» խորագրի ներքո: Այս ցուցադրությանը մենք հետազոտում ենք Հայաստանի լանդշաֆտները և դրանց բնակության միջոցները: Արվեստագետների և արհեստագործ վարպետների հետ առաջարկում ենք իրականության մեր մեկնաբանությունները: Իրերից շատերը պատրաստված են բրդից, ոգեշնչված են հայկական լեռնային լանդշաֆտներից և ոչխարաբուծության մշակույթից: Հրավիրում ենք բացահայտելու մեր վերջին «Գետեր» հավաքածուն, որն ստեղծել է արվեստագետ Անուշ Ղուկասյանը: Ի հավելումն՝ կցուցադրենք Ալեքսեյ Մանուկյանից մեր հայտնի «Նախերգանք» հավաքածուն և Սերյոգ Նավասարդյանի «Կամարներ» հավաքածուն:Օքրա հայկական բրենդը 2020 թ.-ին հիմնել են Անուշ Զեյնալյանը, Ալինա Սարայկինան և Նատալյա Գերասինան՝ որպես արվեստային հիմքով սոցիալական նախաձեռնություն:

Սպորտ

11:00-ին

Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում

կկայանա «YEREVAN OPEN CUP 2023»-ը:

Հայերեն Русский

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 03/07/26