Տնտեսություն

ԱՆԻՖ-ի և գործընկերների 4 տարվա համատեղ գործունեության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԱՆԻՖ-ի և գործընկերների 4 տարվա համատեղ գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից տեղեկացնում են, որ ստեղծման չորս տարիների ընթացքում իրականացրել են ներդրումային մոտ մեկ տասնյակ համատեղ ծրագրեր՝ հայաստանյան և օտարերկրյա ներդրողների հետ:

«Անցած տարվա ընթացքում ԱՆԻՖ-ն արդեն գրանցել է ավելի քան 1 միլիարդ 760 միլիոն ՀՀ դրամի՝ մոտ 4,6 միլիոն ԱՄՆ դոլարի, զուտ շահույթ։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ ճգնաժամերի միջով, իսկ ԱՆԻՖ-ի ծրագրերի մեծ մասը մեկնարկել է վերջին երկու տարում։

Ֆոնդի ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ` Ֆլայ Արնա հայկական նոր ազգային ավիաընկերությունն արդեն մեկ տարի չվերթներ է իրականացնում 9 ուղղություններով: Ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Անիֆ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հաջորդ ռազմավարական խոշոր ծրագրի` ԱՆԻՖ-ի և արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կայանի կառուցման համար կներդրվի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ շահագործումը նախատեսվում է 2025 թվականին:

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի աջակցությամբ երկու տարում ընդհանուր առմամբ մեկնարկել է ութ ներդրումային ծրագիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում