Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի (ներառյալ ծրագրային միջոցառումները) և դրանց կատարողական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանի ասուլիսը։ Թեմա. Փոփոխություններ՝ Երևանի գիշերային լուսավորության ապահովման աշխատանքներում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի 133W սրահում (Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Մարշալ Բաղրամյան 40)

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում կազմակերպում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով սեմինար՝ քաղաքացիական հասարակության և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ներկայում, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տեխնիկական աջակցությամբ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է ԱԸՊ օրենսդրության նախագիծը, որի ընդունումը նախատեսվում է 2024 թվականին։

12:00-ին

Հյուսիսային պողոտա ½ հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնի առաջին հարկում

կկայանա «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանի մամուլի ասուլիսը՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 աշխատանքային օրվա արդյունքները և ընկերության զարգացման 5-ամյա ռազմավարությունն ու տեսլականը։

V

12:15-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

տեղի կունենա «Սոցիալական

պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի հայաստանյան մեկնարկին նվիրված միջոցառում։ Ծրագիրը նպատակ ունի բարելավելու Հայաստանի խոցելի և մարգինալացված բնակչության կյանքը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգանԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենՋոն ԱլելոնևՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

փորձագետ, քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը կվերլուծի նախօրեին Մոսկվայում կայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքները և Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած մեսիջները։

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Իշխող ուժը չարաշահո՞ւմ է վարչական ռեսուրսը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով։ Բանախոսներ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուզման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյան:

Մշակույթ

13:30-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահում

կկայանա աշխարհահռչակալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայենի (Ֆրանսիա) մամուլի ասուլիսը։Արտիստը Հայաստանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր»‎մարզային համերգաշարի շրջանակում և համերգով հանդես կգա Կապանում։ Ասուլիսի ընթացքում կամփոփվեն «Լսի՛ր»‎մարզային համերգաշարի արդյունքները։ Ասուլիսին կհաջորդիՎենսան Ռուայենի փորձը Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Հուլիսի28-ին Կապանի արվեստի պետականքոլեջի երգեհոնայինդահլիճում ՎենսանՌուայեն վարպետությանդաս կանցկացնիտեղի երիտասարդերաժիշտների մասնակցությամբ։Նույնօրը,նույնդահլիճում երաժիշտըհանդեսկգա մենահամերգով։ Բացի այդ, հուլիսի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա արտիստի երևանյան համերգը։Roza Grigoryan

V

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ