Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

12:00-ին

ԱԺ 334 սրահում

տեղի կունենա ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանի, «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Աշոտ Ալիխանյանի, «Առլուպա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Արմաթ Աթոյանի, «Վոլո» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանի ասուլիսը։ Թեմա.«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կայուն զարգացման նոր հնարավորությունները, դրանց ուղղված ՏՏ ոլորտի ու կառավարության աջակցության դերի բարձրացումն ու հանրային իրազեկվածությունը։

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի, «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Համեդ Շեյխիի, «Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան՝ Մոջթաբա Ջաֆարիփուրի, պիեսի թարգմանիչ, համագործակցության պրոդյուսեր և ՀՀ-ում «Թանդիս» խմբի ներկայացուցիչ Արմինա Սարգսյանի, «Թանդիս» իրանական թատերական խմբի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմիի ասուլիսը։ Թեմա. Հայ-իրանական թատերական համագործակցություն.Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնն ու «Թանդիս» իրանական թատերական խումբը հուլիսի 29-ին կներկաացնեն երկու նոր ներկայացում։ Ասուլիսին կստորագրվի համագործակցության հուշագիր։

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի, գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանի ասուլիսը։ ԹԵՄԱ․֊ՀՀ վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշար. կազմակերպչական աշխատանքները, սպասվող ծրագիրը։ Հրավիրում ենք լուսաբանման: +374 91 62 18 38

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Օպերա Սյուիթ» հյուրանոցի«Մոցարտ» սրահում /Լեմկինի 1, Գրողների միության հարեւանությամբ/

կկայանա կանանց եւ նորարարության շուրջՖեմիննոմիջազգային կոնֆերանսի մամուլի ասուլիսը։ Կոնֆերանսը միակն է Հայաստանում եւ ամենամեծը՝ ողջ տարածաշրջանում։ Այս տարի 40-ից ավել խոսնակներ են հրավիրված՝Ուրուգվայից մինչեւ Ղրղզստանաշխարհագրությամբ, նախատեսվում է մոտ 2000 մասնակից ունենալ։Մամուլի ասուլիսին ներկա կլինեն Ֆեմիննո-ի հիմնադիր Սեդա Պապոյանը, խոսնակներից՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման գծով գլխավոր տնօրեն Հայկ Բոյաջյանը, «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը եւ «Թրայվ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Աննա Բրունոն։ Ասուլիսի ժամանակ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Ֆեմիննո կոնֆերանսի եւ ՀԱՅԱ փառատոնի միջեւ։Սեդա Պապոյան, 098 857845, 091375785:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը, միության ներկայացուցիչներ Հայկ Ալոյանը և Արամ Օսիկյանը։

Թեման՝ Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման համատեքստում:

Հասցե՝ Կորյունի 19Ա, 3-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Ուրարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 03/07/26