Հուլիսի 21-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ին

«ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2)

տեղի կունենա Դատաիրավական ռազմավարության կայքի բացման արարողությունը: Ներկա կլինեն՝ ՀՀ արդարադատությաննախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ ներկայացուցիչներ ՄԱԿ-ից:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Zoom հարթակի միջոցով

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և «Մեդիա, առաջխաղացում, նորարարություններ, խորհրդատվություն» ասոցիացիայի (MPIC) նախաձեռնությամբ տեղի կունենա օնլայն կլոր սեղան-քննարկում (Zoom հարթակի միջոցով)՝ Սև ծովի ստորջրյա էներգետիկ մալուխի նախագծի հեռանկարների և այն օգուտների մասին, որոնք այն կարող է բերել Հարավային Կովկասի երեք պետություններին և Եվրամիության անդամ երկրներին։ Կլոր սեղան քննարկման բանախոսներն են՝ Վրաստանի նախկին փոխարտգործնախարար, ֆինանսների նախկին նախարար Վալերի Չեչելաշվիլին, Ռումինիայի էներգետիկ կենտրոնի (ROEC) տնօրեն Եվգենիա Գուսիլովը, B.B. Energy ընկերության բիզնեսի զարգացման հարցերով մենեջեր, նախկին ԽՍՀՄ երկրներ և Արևելյան Եվրոպա Քանան Ջաֆարովը, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանությանևընդլայնմանբանակցությունների գլխավոր տնօրինության Վրաստանի հարցերովթիմի ղեկավար Մայքլ Ռուփը, մոդերատոր՝ ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյան։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն: Միջոցառմանը կարող եք մասնակցել՝ գրանցվելովայստեղ։

18:45-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում

CaseKey-ի շրջանակում կկայանա Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) վերաբերյալ պանելային քննարկում և խնդրի(քեյսի)ներկայացում։ Պանելային քննարկման ընթացքում կներկայացվեն Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված քայլերը, փակից բաց բաժնետիրական ընկերություն դառնալու կարևորությունը և առավելությունները։ Նշենք, որ Team Telecom Armenia-նառաջին տելեկոմն է, որն իրականացնում է IPO Հայաստանում՝ բոլորին հնարավորություն տալով դառնալու բաժնետեր, ներդրումներ կատարելու, մասնակցելու ընկերության զարգացմանը և կիսելու հաջողությունը։

19:00-ին

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում (Մելիք Ադամյան 2/2)

«Մշակութային եւ սոցիալական նարատվիների լաբորատորիան» (CSN Lab) հրավիրում է ներկա գտնվելու «Գետառ. գետի հիշողությունը» գրքի շնորհանդեսին։ Այս գիրքը բացահայտում է Գետառ գետի կարեւորությունն ու նշանակությունը՝ Երեւան քաղաքի սոցիալական եւ ուրբանիստական հիշողության ձեւավորման համատեքստում։ Գետն ուսումնասիրվում է տարբեր մեթոդների եւ գիտակարգերի միջոցով։ Համագործակցելով ուրբանիստների, լուսանկարիչների եւ նկարազարդողների հետ, գրքի հեղինակները ստեղծում են Գետառի գեոպոետիկան ինչպես նաեւ՝ գետի ուրույն վիզուալ պատկերը։ Գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյան, գրական խմբագիր եւ թարգմանիչ Հովհաննես Գալստյան:

Մամուլի ակումբներ

13:30-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր»թեմայով։ Բանախոսներ՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար Մարիետա Թեմուրյան, Մարդու իրավունքների աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՀՀ քննչական կոմիտե։

Մշակույթ

16:30-ին

Մատենադարանին հարակից տարածքից

կմեկնեն Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոց, որտեղ առաջին անգամ կկայանա աննախադեպ միջոցառում՝ «Զարկ-Ֆեստ» փառատոնը։ Այն կազմակերպում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Զարկ փառատոնը Հայաստանի իրադարձային տուրիզմի էկոհամակարգում լինելու է տեսակով առաջին մեծամասշտաբ իրադարձությունը՝ նվիրված ազգային պարին և մշակույթին։ Վերադարձը՝ լրագրողների նախընտրած ժամին։ Ռոզա Գրիգորյան, 077 30 34 84:

V

17:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահում՝ հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում /պատկերասրահի մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից/

Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ տեղի կունենա «ՀայՓոստի» թողարկած փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի «Նվիրատուներ և նվիրատվություններ. Սուրեն Սաֆարյան» ցուցահանդեսի բացումը: Փոստային բացիկի վրա պատկերված են Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963) և «Ինքնադիմանկար» (1981) ստեղծագործությունները:

Հայերեն Русский

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 03/07/26