Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ:

Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել՝ և ներքին, և արտաքին շուկայի համար»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում այդ մեքենաները ոչ թե արտադրվում են զրոյից, այլ հավաքվում են՝ նախարարն ասաց, որ ցանկացած արտադրություն սկսվում է հավաքումից, հետզհետե տեղի է ունենում լոկալացում:

«Մեզ համար սա շատ կարևոր է: Եվ մենք այս ջանքերը շարունակելու ենք՝ այդ թվում նաև էլեկտրական մեքենաների արտադրության մասով»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս այցելել է Չինաստանում ավտոմեքենաներ արտադրող խոշոր ընկերություն: «Եվ մեր թեման եղել է Հայաստանում արտադրություն հիմնելը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց՝ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավականին բարձր է, կազմում է 20 տարուց ավել: Կառավարությունը շահագրգռված է, որ երկրի ավտոպարկը թարմացվի:

Հայերեն

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը