Հուլիսի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:30-ից

«Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում (Ամիրյան 2)

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան կազմակերպում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողով։ Համաժողովի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Օհանջանյանը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սուրեն Մաղաքյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Մենք կարող եք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ,«Էմիլի Արեգակ» հիմնադրամ Տիգրանուհի Հակոբյանը:

V

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի, «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանի և «Սլավյանսկի բազար 2023»-ի մանկական կատարողների մրցույթում 2-րդ մրցանակի արժանացած Անահիտ Գալստյանի ասուլիսը։ Թեմա․ «Սլավյանսկի բազար 2023» երգի մրցույթին Հայաստանի մասնակցության արդյունքների ամփոփում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Հոլիդեյ Ինն» հյուրանոցում /Ամիրյան 2/

տեղի կունենա «Արհեստական բանականության միջոցով եկամուտների գնահատման ներուժի բացահայտում` խարդախությունները կանխելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով» խորագրով միջոցառում: Միջոցառումն իրականացվում է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և Plat.AI ընկերության համագործակցությամբ: Հենրիկ Սահակյան (+374) 95 681532։

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Թեմա՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ