Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստանի և Վրաստանի տարածքով. ԻԻՀ էներգետիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միանալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ալի Աքբար Մեհրաբիանն այս դիտարկումներն արել Է իրանական ուսանողական լրատվական գործակալությանը (ԻՍՆԱ) տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, և մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա:

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ՝ առանց վճարելու:

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է», - եզրափակել է նա։

Հայերեն العربية فارسی Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան