Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

17 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

11:00-ին

Երևանի բուսաբանական այգում /Աճառյան փ. 1/

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգու Էկոլոգիական կրթության կենտրոնը, որը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, բացում է դռները դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների առաջ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

«Կոնգրես» հյուրանոցում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ժամը 11:00-ին հրավիրում է լուսաբանելու«Գինու բիզնես» խորագրով միջազգային համաժողովի բացումը։ Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում: Համաժողովի եւ դրան հաջորդող ամառային դպրոցի ժամանակ կքննարկվեն գինեգործության եւ գինու բիզնեսի համար կարեւոր թեմաներ: Համաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր: Համաժողովի ընթացքում կլինի անգլերեն-հայերեն–անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Լրագրողները ներկայանան ժամը 10:30-ին՝ հարցազրույցների համար:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

11:00-ին

Sputnik Արմենիա

միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս. «Սփյուռքի հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի համար» թեմայով: Տեղի կունենա «301. Իմաստության Երկիր» և ՎԻՎԱ (Врачи и волонтеры для Армении) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սկոլկովո ՄԿԴ-ի պատվավոր պրոֆեսոր Գոռ Նահապետյանի, ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսները կպատմեն հիմնադրամների նպատակների, կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:

Մշակույթ

19:00-ին

Երևանում՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում /Մաշտոցի փողոց/

կբացվի պաշարված Արցախի լուսանկարների բարեգործական «Ծառայություն»խորագրով ցուցահանդեսը։ Ստեփանակերտցի լուսանկարիչ Նարինե Կարապետյանի նախագիծը կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը նոր տեսանկյունից հրավիրել այն հումանիտար ճգնաժամին, որն արդեն ութ ամիս է՝ շարունակվում է Արցախում։ Լուսանկարչական ցուցահանդեսը պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, ովքեր այս դժվարին ժամանակներում անտարբեր չեն մնում պատերազմի պատճառով կացարաններից ու տերերից զրկված ընտանի կենդանիների ճակատագրի հանդեպ։ Ցուցահանդեսը Դիանա Աբգարի անվան զբոսայգում կշարունակվի մինչև հուլիսի 25-ը, այնուհետև այն կտեղափոխվի «Զվարթնոց» օդանավակայանի շենք (26.07-10.08)՝ բաց սահմանների աշխարհում շրջափակված Արցախի խնդիրը հնարավորինս լայնորեն լուսաբանելու համար։

V

19:00-ին

Հայաստանի նկարիչների միության փոքր դահլիճում

կբացվի «Փարաջանով-100. Կոլաժ/Պաստառ» ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն Հայ-ռուսական համալսարանի և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ կազմակերպած մրցույթի առաջին անվանակարգի արդյունքները։ Այս տարվա մարտին Հայ-ռուսական համալսարանը և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի և Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բաց միջազգային օնլայն-մրցույթը։

Հոգեւոր

Սպորտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում