Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ին

Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտասի պող. 49/4)

տեղի կունենա «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագրի ամփոփումը։ Բացման խոսք՝ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյան,

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վերականգնողական գծով ազգային խորհրդատու Ժաննա Հարությունյան, ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյան, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի համահիմնադիր Նիկոլաս Թավուկջյան,«Թերապիստները Հայաստանի համար» ասոցիացիայի հիմնադիր, գործադիր տնօրեն Արմինե Բաբիկյան, Polaris EduCorp-ի հիմնադիր Մայքլ Լանդրի,Հանրապետական մանկաբուժական վերականգնողական կենտրոնի բաժանմունքի վարիչ Լաուրա Մովսիսյան,ԱՐԱԲԿԻՐ բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյան: Միջոցառմանը ներկա կլինեն ծրագրին մասնակցած առողջապահության ոլորտի մասնագետներ։ Լիլիթ Առաքելյան +37455190708:

17:00-ին

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ հայ կինոյի ականավոր երախտավորների աստղերի կողքին

Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիան եւ Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հրավիրում են hայ կինոյի հիմնադիր՝ Դանիել Դզնունու պատվո աստղի բացմանը: Միջոցառումը իրականացվում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

18:00-ին

Կինոյի տանը

կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհանձնվեն մրցանակներ։ Փառատոնի փակմանը հաջորդիվ կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«DoubleTree by Hilton» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Գրիգոր Լուսավորիչ, 4/2)

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կանցկացնի հերթական համագումարը, որի օրակարգում, ի թիվս կազմակերպչական հարցերի, կքննարկվի նաև Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակության հարցը:

Մշակույթ

17:00-ին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)

մեկնարկում է«Է» ցուցահանդեսըև նույնանուն միջոցառումների շարքը։ «Է» նախագիծըհայկական ինքնությանը, մշակույթային ժառանգությանն ու գոյաբանությանը նվիրվածմիջոցառումների շարք է։ Հուլիսի 15-ինկայանալիք առաջին«Է»ցուցահանդեսին

կներկայացվեն ՍուրենՄանվելյանի յուրօրինակլուսանկարները և Արմեն Ղազարյանի գեղանկարչական

աշխատանքները: Ցուցահանդեսի խորագրի ընտրությունը պատահական չէ. այն

հնարավորություն է գտնվելու ինքնադրսևորման արտահայտչամիջոցների խաչմերուկում, քանի որ Է-ն հայկական այբուբենի յոթերորդ տառն է, որը նշանակում է մտածելու կարողություն,

նկարագրում է գործողություն կամ առարկայի վիճակ, էություն, իրադարձությունների և

գործողությունների ներքին բովանդակություն:

Հայերեն Русский

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 03/07/26