Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն ու Հեյնսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ: