Հուլիսի 12-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ՀՀ ԱԺ-ում

Ազգային Ժողովը կշարունակի ատահերթ նիստի աշխատանքները

V

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

դահլիճում (Մհեր Մկրտչյան 5)

նախարարությունը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության հետ համատեղ կազմակերպում է «Արտահանման խթանման գործիքներ՝ շվեյցարական «GSP» հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառում։ Միջոցառումը նպատակ ունի՝ ներկայացնել Շվեյցարիայի կողմից տրամադրվող «GSP» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը, նպաստել համակարգի կիրառման ընդլայնմանը, գործարարներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Շվեյցարիա արտահանման հնարավորությունների վերաբերյալ, ներկայացնել «Գրանցված արտահանողի համակարգը» («REX») և դրա կիրառությունը: Միջոցառման ընթացքում կապահովվի հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Միջոցառմանը կմասնակցեն նաև շվեյցարացի փորձագետներ։

V

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական

գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանի, բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանի ասուլիսը։ Թեմա․ ծառահատումների վտանգ. «Սևան» ազգային պարկի տարածքում սոճուտների անտառտնկարկներումի հայտ եկած հիվանդությունը։

V

15:00-ին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

տեղի կունենա «Այ Իքս-Թեք» ընկերության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ իրականության (VR) ակնոցների միջոցով՝ վիրտուալ տարբերակով հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին: VR ակնոցով այցելուները կտեսնեն Արամ Խաչատրյանին՝ ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀՀ ԿԳՄՍՆ «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհի ֆինանսավորմամբ ստեղծվել է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը: ՀՀ ԿԳՄՍՆ

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:30-ին

Ռուսական տանը

(Մարշալ Բաղրամյան 34)

Ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության Heritage and Progress հիմնադրամը Երևանի Ռուսական տան աջակցությամբ հեռակոնֆերանս է անցկացնում «Unique World Autonomous No-profit» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հեռուստակոնֆերանսի շրջանակներում կանցկացվի «Ներառական մրցաշար-2023, Տանկերի աշխարհը և DCL-The Game անսահմանափակ հնարավորություններով երեխաների, դեռահասների և երիտասարդների համար» շնորհանդեսը։ Հեռակոնֆերանսին կմասնակցեն Ռուսաստանի և Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների պաշտոնյաներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ, հասարակական գործիչներ և երիտասարդական կազմակերպություններ։ Երևանյան միջոցառման շրջանակներում կցուցադրվի նաև մարշալ Համազասպ Բաբաջանյանի կյանքի պատմությունը պատմող «Տանկիստ N1» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը (նկարահանված «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ):

Մամուլի ակումբներ

14:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքիշուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բանախոսներ՝ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ (այսուհետև նաև Միավորում) խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյան, Միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյան: Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։ Մամուլի ասուլիսի ընթացքում Միավորման ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնելու Կառավարությանը՝ զենքի շրջանառության խիստ սահմանափակման առնչությամբ, տեղեկացնելու են հանրությանը իրենց հետագա քայլերի մասին։

Մշակույթ

13:00-ից

Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ միջոցառումները.

13:00-ից ՀԲԸՄ՝ պանելային քննարկում՝ ELEVATING REGIONAL PROJECTS: POSITIONING FOR EUROPEAN AND INTERNATIONAL AUDIENCES:

15:00-ին ՀԲԸՄ՝ ռանդեվու։ Ջերեմի Թոմաս:

17:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնեն «Արեգ Կոզմոյան. ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։

Ցուցահանդեսի բացում BACK AND FORTH. CENTENIAL GIFOLOGY:

17:30-ին Կինոյի տան մեծ դահլիճ՝ գերմանական ծրագրի բացում. «Կարմիր երկինք» ֆիլմի երևանյան պրեմիերա, ռեժիսոր Քրիստիան Փեցոլդ:

20:00-ին Կինոյի տան մեծ դահլիճ՝ Լավ Դիասի ֆիլմերի հետահայաց ծրագրի բացում. «Հեռացած կինը» ֆիլմի ցուցադրություն:

21:00-ին «Երևան գրանդ» հյուրանոցի ձմեռային այգի՝ պրեսս կոկտեյլ (մուտքը՝ հրավիրատոմսով): 21:30-ին Կինոյի տան փոքր դահլիճ (Հ.Մալյանի թատրոն)՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները» ֆիլմի երևանյան պրեմիերա, ռեժիսոր Մարկ Քազընս:

V

19:00-ին

Հայաստանի նկարիչների միության փոքր դահլիճում

կբացվի «Փարաջանով-100. Կոլաժ/Պաստառ» ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն Հայ-ռուսական համալսարանի և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ կազմակերպած մրցույթի առաջին անվանակարգի արդյունքները։ Այս տարվա մարտին Հայ-ռուսական համալսարանը և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի և Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բաց միջազգային օնլայն-մրցույթը։

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են