Քաղաքականություն

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որն արտահայտում է իր հասցեական գնահատականները ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,-գրել է վարչապետը։

Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, ԼՂ հայ բնակչությունը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում