Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունն ու Արցախի Հանրայի հեռուստաընկերությունը

կանցկացնեն Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս։ ԹԵՄԱ․- Շրջափակման հետևանքով Արցախում խորացող ճգնաժամը:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահի բանախոսներն են՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Ստեփանակերտում՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տաղավարում, կհյուրընկալվեն Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հեռուստակամուրջ-ասուլիսը կհեռարձակվի «Արմենպրես»-ի Youtube-ի, Արցախի հանրային հեռուստաընկերության Youtube-ի, Facebook-ի էջերով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-խնդրում ենք հեռուստակամուրջ-ասուլիսին գան միայն լրագրողները։ Օպերատորների ու լուսանկարիչների ներկայություն նախատեսված չէ։ Տաղավարում մեր կողմից աշխատելու է մի քանի տեսախցիկ։ Եթե այլ լրատվամիջոցներից գան օպերատորներ ու լուսանկարիչներ, ապա տեղում տեղաշարժվելու սահմանափակումներ են լինելու։

Ինչպես ամեն ասուլիսից հետո, այս անգամ ևս ավարտին կտարամադրենք հեռարձակման ու լուսանկարների հղումները։

13։00-ն

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանի, 29 ավագ դպրոց ուսուցչուհի Նաիրա Կոսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Ուսուցիչների կամավոր ատեստավորում, նոր չափորոշչի ներդրման նախապատրաստական աշխատանքներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -Այս ասուլիսին մուտքն ազատ է, կարող են ներկայանալ ինչպես լրագրողներն, այնպես էլ օպերատորներն ու լուսանկարիչները։ Հրավիրում ենք լուսաբանման: +374 91 62 18 38

10:00-ին

«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում

(Հանրապետության 65)

կկայանա «Արդյունաբերական ընկերությունների թվային փոխակերպում. նոր բիզնես-մոդելներ ու տեխնոլոգիաներ» թեմայով միջոցառումը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունների, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարության, Amracode, «Ռոսատոմ» ՊԿ, «ՄՏՍ» ՀԲԸ,«Ռոստելեկոմ» ՀԲԸ, «Յանդեքս» ՍՊԸ, «Աստրա» ՊԿ, Ozon, «ՎՏԲ» ՀԲԸ, VK, Wildberries, «Սկոլկովո» հիմնադրան, «Ցիֆրա» ՊԿ, «Տ1 Դիջիթալ» ՍՊԸ, «Մեծ տվյալների հարթակ» ՍՊԸ և «Սեվորստալ֊ինֆոկոմ» ԲԸ ներկայացուցիչներ։ Միջոցառման կազմակերպիչներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամ և «Թվային տնտեսություն» ԱՈԱԿ։

13:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի կունենա ՀԵՆԱՐ հիմնադրամի կազմակերպած

«Առողջության առաջնային պահպանում»

թեմայով սատելիտային սիմպոզիում։ Բացման խոսք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան,ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյան,Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ, ԱՐԱԲԿԻՐ բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյան: ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

13:00-ին

Կամերային երաշտության ազգային կենտրոնի նախասրահում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Վերադարձի զարթոնք» վոկալ-երաժշտության երեկոյին: Ասուլիսի բանախոսներն են՝ Նախագծի ղեկավար, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյան, Կամերային երաշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյան: Ասուլիսին կհաջորդի համերգային փորձը, որի ընթացքում հնարավորություն կընձեռվի իրականացնել նկարահանումներ և հարցազրույցներ համերգի մասնակիցների հետ:

17:30-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ժամը 18:00-ին տեղի կունենա աննախադեպ համերգային երեկո, գրքի և CD-ի շնորհանդես՝ նվիրված մեծ հայ Պասկալ Սինանյանին։ Համերգից առաջ՝ ժամը 17:30-ին թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում նախատեսվում է կազմակերպել ճեպազրույց Խորհրդային հանրահռչակ կոմպոզիտոր Դավիթ Թուխմամովի թոռնուհի Զոյա Թուխմանովայի հետ: Համերգը հսկայական ուսումնասիրության արդյունքն է, որն իրականացրել է Զոյա Թուխմանովան՝ Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզում։ Մխիթարյան միաբանության թույլտվությամբ՝ Թուխմանովան ուսումնասիրել է կղզում գտնվող երաժշտական արխիվը, ծանոթացել արխիվում եղած ստեղծագործողներին, նրանց ստեղծած նյութերին, բանահավաքչական ժառանգությանը և որոշել հայ հասարակությանը ներկայացնել մինչ այս շատերին անծանոթ մի անվան հետ՝ Պասկալ Սինանյան։ Պասկալ Սինանյանին նվիրված համերգ արդեն իսկ ներկայացվել է Իտալիայում և բարձր գնահատանքի արժանացել իտալացի երաժշտասերների կողմից։ Լրագրողների մուտքը ճեպազրույցին՝ Օպերայի թատրոնի ծառայողական մուտքից: Խնդրում ենք ճեպարույցին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ