Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկիա» սրահում

տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի (6 IMCA) նախագահության անդամների մամուլի ասուլիսը։ Թեմա՝ հուլիսի 6-8-ը անցկացվող Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումար: Բանախոսներ՝ համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյան, համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյան, համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյան, համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյան:

18:00-ին

Հայաստանի աﬔրիկյան համալսարանի հիմնական մասնաշենքում (Մարշալ Բաղրամյան 40)

տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացման արարողությունը: Համագումարը կանցկացվի հուլիսի 6-8-ը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) և «Բժշկական համագումար» հիմնադրամի հովանու ներքո: Միջոցառմանը կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից բժիշկներ, բուժքույրեր և առողջապահության ոլորտի այլ մասնագետներ, կկազմակերպվեն նաև սաթելիտային սիմպոզիումներ առողջապահության տարբեր ուղղություններով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Հայրիկեանի առանձնատանը

տեղի կունենայ աւանդական ասուլիս՝ նուիրուած ՀՀ սահմանադրութեան, ԱՄՆ անկախութեան եւ Հայրիկեանի ծննդեան աւրուան։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի (Կորյունի 19Ա, 3-րդ հարկ, ՀԱԿ նախկին շենք, Ուրարտու համալսարանի շենք)

հյուրերն են քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը և Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը: Թեման Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմություն, անցյալի և ներկայի քարտեզները:

Մշակույթ

15:00-ին

«Գոյ» թատրոնի դահլիճում /Գր.Լուսավորիչ 6/

տեղի կունենա մամուլի ասուլիս։ Բանախոս՝ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյան: Թեման՝ «Գոյ» թատրոնը չի փակվում...: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Վարչական դատավարության օրենսգիրք 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե