Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 հուլիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ին

Ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում

Ազգային գրադարանի՝ պետական կարգավիճակ ստանալու օրվա առթիվ կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Թամանյանական մեծ ցուցասրահում կբացվի «Որոգայթ փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին և Շահամիրյաններին նվիրված ցուցահանդես: Այնուհետև գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա հավաստագրերի հանձնում ՀԱԳ-ում 2022 հուլիս-2023 հունիս ժամանակահատվածում ամենից շատ գրքեր պատվիրած «Տարվա լավագույն ընթերցող»-ին և ամենից շատ շրջանառված գրքի հրատարակչին՝ «Տացքի արքա»-ին, ինչպես նաև գրադարանի 20-45 տարվա աշխատանքային վաստակ ունեցող աշխատակիցների պարգևատրություն։ «Սնխչյան» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Արմինե Սնխչյանը կներկայացնի գրադարանի բակի վերակազմության համակարգչային եռաչափ նախագիծը։

14:00-ին

Փարաջանովի տուն-թանգարանում

կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան

100-ամյակին նվիրված «Նռան գույնը»

պարային ներկայացման մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ներկա կլինեն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նախագծի հեղինակ եւ դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆաել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն եւ Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը, ներկայացման բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, ներկայացման հագուստների հեղինակ Էդգար Մանուկյանը, ներկայացման երաժշտության հեղինակ՝ «Հող» երաժշտական խումբ։ «Նռան գույնը»պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է: Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝«Տոբոգան» թատրոնում, այնուհետեւ հունվարի 26-ին այն կներկայացվի «Գասկոն»թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին եւ 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երեւանում։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

17:00-ին

Ծաղկաձորի «Sion Resort» հանգստյան տանը (Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք)

կկայանա «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ճամբարի փակման արարողությունը: Արարողությունը բաց է լրատվամիջոցների համար։ Հնարավոր է փոխադրամիջոցով տեղափոխում՝ Երևան-Ծաղկաձոր-Երևան: «Միասին» ՀԿ նախագահ, «Ոսկե սերունդ» ճամբարի ծրագրի ղեկավար Գևորգ Չիչյան, հեռ093 57 21 23:

19:00-ին

«14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկի միջոցառումների սրահում (Ամիրյան 4/6, մուտքը Բուզանդ 13-ից)

«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Երևանում կկառուցվի քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ։ Երևանի Ճոպանուղու նախագծի ներկայացման միջոցառման ընթացքում կքննարկվեն նաև քաղաքային տրանսպորտի այս տեսակի առավելությունները, առանձնահատկությունները ու ռազմավարական նշանակությունը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև հարց-պատասխան ձևաչափով քննարկում, բնակիչները հնարավորություն կունենան անելու առաջարկություններ ու հայտնելու իրենց կարծիքը։ 093570827

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

18:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

կկայանա ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2023 թվականի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում»մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է 2017 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախաձեռնությամբ և գործուն աջակցությամբ։Լավագույն ուսանողները կարող են 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։ Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտորը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավարը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ անդամներ, ՁԻՀ-ի,PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի և այլ գործընկեր կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ: ՁԻՀ

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա Արցախի գրողների միության անդամներ՝ (բանաստեղծ, արձակագիր) Արիս Արսենի, Ռոբերտ Եսայանի, Մարտիրոս Ոբնեցու, Անահիտ Քոչարյանի, Զինաիդայի, Ժաննա Բեգլարյանի և Դավիթ Միքայելյանի գրքերի շնորհանդեսը, որին ներկա կլինի Արցախից մեկ գրող: Գրքերը տպագրվել են Երեւանում:

19:00-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությանը՝ Արցախի երեխաների առողջական կարիքները հոգալու համար։

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են