6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
01 հուլիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ին |
Մատենադարանի մոտից |
կմեկնեն Ծաղկաձոր՝ «Ալպինա» հյուրանոց, որտեղ հուլիսի 1-2-ը արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների համար տեղի կունենա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվող հերթական՝ 15-րդ սեմինար քննարկումը: «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. բանակցությունների հեռանկարները» խորագրի ներքո անցկացվող այս սեմինարի բանախոսները՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ, մասնակիցներին կներկայացնեն հայ-ադրբեջանական և արցախ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս ընթացքը, խնդիրներն ու հեռանկարները: (011) 355042: |
|
|
09:30-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում |
Եվրոպայի խորհուրդը և ՀՀ գլխավոր դատախազությունը կազմակերպում են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի խորհրդաժողով։ Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի տեսագրված ողջույնի խոսքը։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանԱնդրեա Վիկտորինը։ Խորհրդաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ վեց երկրի գլխավոր դատախազներ (Խորվաթիա, Վրաստան, Էստոնիա, Իտալիա, Լիտվա, Հայաստան), ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության, Հայաստանի իշխանությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Կտրամադրվի անգլերեն-հայերեն թարգմանություն։ Միջոցառման առաջին մասը, որը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-11:00-ը, բաց կլինի լրատվամիջոցների համար: Բոլոր լրագրողները պետք է ժամանեն ոչ ուշ, քան 9։30-ին։ Հատուկ մամուլի ճեպազրույց նախատեսված չէ։ Ժամը 17:30-19:30-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, դասական երաժշտության համերգ, որին կհաջորդի բարձր մակարդակի խորհրդաժողովի շրջանակներում ընդունելությունը Եվրոպայի խորհրդի կողմից, վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Արշակունյաց փողոց 28): |
|
|
17:30-ին |
«Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում |
տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիս: Բանախոսներ` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան, Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի անդամ և Դուրյան ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյան, ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյան: Նույն օրը, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի փակ դիտումը կայացել է 2022 թվականի տարեվերջին: ՀՀ ԿԳՄՍՆ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
12:00-ից |
Դիլիջանի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում (Դիլիջան, Մաքսիմ Գորկու փող., 15) |
տեղի կունենա երկօրյա խոշոր գաստրոնոմիկ փառատոն՝ «Գաստրոֆեստ-2023»-ը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 25 ռեստորաններ Հայաստանից: Ծրագիրը ներառում է երաժշտական ծրագիր, խոհարարության և կոկտեյլների վարպետաց դասեր, արագ ուտելու մրցույթներ ու խոհարարական մարտեր: Փառատոնի հատուկ հյուրը ռեստորատոր Իգոր Բուխարովն է Ռուսաստանից, ով երկրի ռեստորանային բիզնեսի զարգացման գործում ներդրած ավանդի համար արժանացել է «Ոսկե կռունկ» ազգային մրցանակի և Chaîne des Rôtisseurs-ի գաստրոնոմների գիլդիայի շևալիեր է: Փառատոնի ողջ տարածքը հյուրերի համար բաց կլինի ժամը 12:00-ից 22:00-ը: Փառատոնը կազմակերպում է Time to ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management ընկերության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորն է EasyPay ֆինտեխ հարթակը։ Անաստասիա Շաբլինսկայա +374 93 988 945, Հայարփի Պողոսյան +374 98 235 444: |
|
|
18:00-ին |
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում (Աբովյան 13) |
կբացվի «Կամուրջ Արաքսի վրա» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված կլինեն Թավրիզի իսլամական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև անկախ արվեստագետների աշխատանքներ։ |
|
|
19:00-ին |
Latitude Art Space-ում |
տեղի կունենաԳարեգին Հարությունյանի «Connection»խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը։Հրավիրում ենք ձեզ նոր տեսակի փորձառության, որտեղ հանդիպում են արվեստի երկու ժանրեր. սյուրռեալիզմ և փոփ-արտ: Ցուցահանդեսը հարուստ կլինի ոչ միայն ցուցադրությամբ, այլ նաև կենդանի երաժշտությամբ և շատ այլ հետաքրքրություններով: Գարեգինի հետ առանձին հարցազրույց ունենալու ցանկության դեպքում խնդրում ենք պատասխան նամակում նշել այդ մասին կամ զահգահարել մեզ+374 443 773 37հեռախոսահամարով։ |