10 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
30 հունիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ նախագահական |
|
|
|
|
|||
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
14:30-ին |
ԱԺ 334 դահլիճում |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպում է «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցության հրավերներ է ուղարկել շահագրգիռ օղակների։ Վերջին ժամանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերն ակնհայտորեն աճել են, և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փաստաբանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկն է կազմակերպվում է այս աշխատանքային քննարկումը։ |
|
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
|
|||
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
|
|
||
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
08:40-ին |
Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտից |
ՀՀէկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից կազմակերպված «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջոցառմանը հրավիրված այլ անձինք։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը, ԱՏՁՄ-ն հրավիրում է Իջևան՝ ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացմանը և ԻննոՖեստ փառատոնին։ Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նորարարական հաբի տարածքում (Իջևան, Վասիլյան 2): |
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը։ Թեմա. Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը։ |
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի ասուլիս։ Թեմա. փոփոխություններ՝ բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների աջակցության ծրագրում։ |
|
|
12:00-ին |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում |
Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ կազմակերպում են կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը կքննարկվեն Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտմանն ուղղված քաղաքականության հետևանքներին, Արցախում առաջացած հումանիտար աղետին, փախստականության խնդիրների լուծման ճանապարհին միջազգային հանրությունից ակնկալիքներին, միջազգային քաղաքական գնահատականներին վերաբերող հարցեր: |
|
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա«Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի գործադիր տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանի, «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի նախագահ Խաչիկ Կորկյանի, Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանի ասուլիսը։ Թեմա․ «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի և ենթակառուցվածքների բացմանն ընդառաջ.սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։ |
|
|
13:00-ին |
«Անի Գրանդ» հյուրանոցում (Հանրապետության 65, չշփոթել Սայաթ Նովա հասցեում եղած Անի հյուրանոցի հետ) |
կանցկացվի ասուլիս՝ նվիրված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի և արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը: Ասուլիսի բանախոսներ՝ Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլե, Նիդերլանդների թագավորության դեսպանության ներկայացուցիչ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, Իսրայելի պատվավոր հյուպատոսի օգնական Մարգարիտա Նահապետյան, Երևանում «Գյոթե կենտրոն»-ի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի, ՀԲԸՄ մշակութային ծրագրերի և մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյան, Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյան, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր Սուսաննա Հարությունյան, GAIFF Pro ծրագրերի ղեկավարՆարե-Լեոնե Տեր-Գաբրիելյան: Ռոզա Գրիգորյան՝ +37477303484: |
|
|
16:00-ին |
Սարյան 31 հասցեում |
տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (ակադեմիկոս), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի հուշատախտակի պաշտոնական բացումը: Քանդակով հուշատախտակը հայտնի քանդակագործ Գարեգին Դավթյանի աշխատանքն է։ Հուշատախտակի տեղադրման մասին Երևանի ավագանու որոշումը: Ցանկության դեպքում լրագրողը կարող է կապ հաստատել Այրազատ Ղազարյանի / Միշիկ Ղազարյանի որդին/ հետ և գալ մի փոքր շուտ՝ լուսաբանելու միջոցառումը (քանդակագործի հետ հարցազրույցի կազմակերպում և այլն)։ Այրազատ Ղազարյան, հեռ. +37477120077։ |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
08:50-ին |
Հանրապետության հրապարակից /ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց/ |
մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետեւ ժամը 11։00-ին կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ «Sion Resort» հանգստյան տան ճամբարային մասնաշենքում (Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք) «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հունիսի 30-ից հուլիսի 5-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի և Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև, միայնակ ապրող 20 տարեցների համար կազմակերպում է «Ոսկե սերունդ» հնգօրյա անվճար սոցիալ-կրթական ճամբար: Ճամբարային օրերի ընթացքում հնարավոր է փոխադրամիջոցով տեղափոխում: «Միասին» ՀԿ նախագահ, «Ոսկե սերունդ» ճամբարի ծրագրի ղեկավար Գևորգ Չիչյան (093 57 21 23): |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
|
|||
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝«Առողջության ապահովագրության առողջապահական ռիսկերը»թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյան, ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյան: E-draft իրավական ակտերի էլեկտրոնային համակարգում հանրային քննարկման էր դրվել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում |
կկայանա «Խոսող կտավներ» ներառական նախագծի պաշտոնական բացումը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ |
|
|
|
Հոգեւոր |
|
|
|
|
|
||
|
|
Սպորտ |
|
|
|
|
|