Քաղաքականություն

Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից

2 րոպեի ընթերցում

Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Twitter-ում կատարած գրառման մեջ։

«Ուրախ ենք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես խրախուսեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն կառուցելու համար», - գրել է Սալիվանը։

Եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտգործնախարարությունը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը:ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ շեշտելով, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում