Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

29 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10:00-ին

լրատվամիջոցների հետ հանդիպումը՝ Մարզահամերգային համալիր բարձրացող հարթակից

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետները կայցելեն Ծիծեռնակաբերդի բարձունք՝ կազմակերպության հիմնած անտառային տնկարկների արդյունքը գնահատելու և ներկայացնելու նպատակով։ Երևանի նորագույն պատմության մեջ աննախադեպ մարտահրավեր է հաղթահարվել՝ Եռաբլուրի հարակից լանջերին, Ծիծեռնակաբերդի բարձունքում, Սարալանջում կազմակերպության հիմնած անտառ-տնկարկներում գրանցվել է մոտ 100 տոկոս կպչողականություն։ Այդ մասին մասնագիտական եզրակացություն կներկայացնեն կազմակերպության տնօրենն ու փորձագետները։ Բջջ. 033 300 900:

13:00-ին

Արտաշատի խճուղի 6/3 հասցեում (Շենգավիթ վարչական շրջան)

Հայաստանում պաշտոնապես կգործարկվի Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը։ Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։ Ընկերությունների միջև 2021 թվականի հոկտեմբերին կնքվել է ապրանքանիշի մանրածախ իրացման լիցենզավորման պայմանագիր, համաձայն որի հայաստանյան սպառողին հասանելի է դառնում Shell V-Power պրեմիում դասի վառելիքը։ Միջոցառման խոսնակներ. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյն, Shell International BV Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգ, «Ռոյալ Օյլ» ընկերության համահիմնադիր Գևորգ Հարությունյան:

15:30-ին

«ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում (Գ.Լուսավորչի փողոց, 4/2)

կկայանա հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լեհական կողմի նախագահը Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակը: Նիստի արդյունքում կստորագրվի հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ից

Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում (Գյումրի, Պարույր Սևակ 23)

Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում «Կարիտաս Արեգակ» հիմնադրամը կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մշակութային միջոցառում։ Միջոցառումը բաղկացած է ուսումնական և ցուցադրական հատվածներից։ Միջոցառումների մեկնարկը կտրվի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների երգչախմբի կատարումով։ Տեղի կունենա Արվեստոտ այգու բացում։ հեռ. +374 77 962863:

18:00-ից

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ)

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում՝ պոլսահայ հրապարակախոս, ակտիվիստ և քաղաքական գործիչ Մուրադ Մըխչըի հետ, ով առաջին անգամ է գտնվում Հայաստանում։ Մուրադ Մըխչըն հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայ լինել Թուրքիայում» թեմայով։ Նա կանդրադառնա Թուրքիայի հայության ներկայիս խնդիրներին, վերջերս Թուրքիայում կատարված ընտրություններին և կպատասխանի ներկաներին հուզող բոլոր հարցերին։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

18:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում

տեղի կունենա «Հիշողության ուժը» եռալեզու ֆոտոալբոմների շնորհանդես-վաճառք՝ նվիրված 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին, որի ընթացքում տարբեր խոսնակներ կխոսեն նախագծի, Արցախը հայկական պահելու կարևորության, և մշակութային պատերազմի մասին։

19:00-ին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) հատուկ միջոցառումների սրահում

տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված հայ էթնոպարագիտության հիմնադիր, հայոց պարի Կոմիտաս, ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, հայազգի Այսեդորա Դունկան, հետխորհրդային տարածաշրջանում միակ պարերի գրառման համակարգի հեղինակ՝ Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին /հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը/: «Հայոց պարի խազագիրը» խորագիրը կրող բանախոսությամբ հանդես կգա ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում էհամերգասրահ, որտեղ կներկայացվիԳուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտը, որը հիմնված է կոմպոզիտորի՝ երկնային մարմիններին վերագրած կերպարային տպավորությունների վրա։ Համերգային ծրագիրը կուղեկցվի վիզուալ պրոյեկցիաներով. ունկնդիրը հնարավորություն կունենա ընկղմվելու տիեզերքի, մոլորակների աշխարհ ինչպես երաժշտության, այնպես էլ նորագույն լուծումներով ստեղծված պրոյեկցիաների միջոցով։ Որպես մենակատար հանդես կգա իտալացի ջութակահարԱննա Տիֆուն, որը մեր ժամանակների ամենահայտնի ջութակահարներից է։

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են