Հունիսի 28-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

10:30-ին

«Չինար»

ռեստորանում (Մոսկովյան 28)

Freedom Holding Corp-ի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կկայանա փակ ծանոթություն-նախաճաշ հայաստանյան լրատվամիջոցների տնօրենների, խմբագիրների, լրագրողների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կրում է ճանաչողական բնույթ: Freedom Holding Corp-ի ներկայացուցիչները ցանկանում են ծանոթանալ հայաստանյան մեդիայի ներկայացուցիչների հետ և ներկայացնել իրենց գործունեությունն ու տեսլականը, կիսվել առաջիկա ծրագրերով ու հնարավոր համագործակցության գաղափարներով։ Այս ամենը կներկայացնի Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը: Միջոցառմանը հանդես կգա մեր բարձր վարկանիշ ունեցող վերլուծաբանների թիմը՝ ի դեմս Freedom Finance Global-ի ստրատեգ Միխայիլ Ստեփանյանի և Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Սևակ Արարատյանի, ով հանդես կգա ընդհանուր ակնարկով, որը վերաբերում է ԱՄՆ ֆոնդային շուկայի հեռանկարներին: Ամերիկյան Freedom Holding Corp.-ը այս տարի Հայաստանում կբացի իր ներկայացուցչությունը։ Ընկերությունը ցուցակագրված է Nasdaq հարթակում, շուկայում աշխատում է 2008 թվականից։ Հոլդինգը իր գործունեությունը ծավալում է Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում: Հարցերի դեպքում կապ հաստատեք թիմի հետ՝ Լիլիթ Հակոբյան +374 43 088220, Ռոզա Գրիգորյան +374 77 30 34 84:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

18:00-ին

ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)

կկայանա Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հեղինակած և չորս լեզուներով հրատարակված «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գրքի շնորհանդեսը: Աշխատության նպատակն է ընթերցողին ներկայացնել, թե դարերի ընթացքում ինչպես են օտարներն ընկալել ու ցուցադրել Հայաստանն իրենց քարտեզներում, թե ինչպես և ինչու են Հայաստանի սահմանները նեղացել՝ի վնաս Հայաստանի՝ հաճախ առանց իրավական և պաշտոնական հիմքերի: Աշխատության ֆրանսերեն և ռուսերեն լեզուների տպագրական և թարգմանչական ծախսերը հոգացել է ՀԲԸՄ-ն:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի մամուլի ասուլիսը։ Մելնիկովը կպատմի կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին։

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

տեղի կունենա ասուլիս՝ «Քաղցկեղի էնդոկրին պատճառները» թեմայով:

Բանախոսներ՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյան,ՀԱԱԿ բժիշկ էնդոկրինոլոգ Արմինե Խռոյան:

14:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

Երևանի «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի նախաձեռնությամբSputnik Գրուզիայի և Sputnik Մոլդովայի մամուլի կենտրոնների միացմամբ, տեղի կունենա կլոր սեղան, որի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի փորձագետները կքննարկեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքները և դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա:

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա «Մեծ Ներսես» /համազգային/ մրցանակների հանձնում գրողներին։

18:00-ին

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետությանազգային թանգարան-ինստիտուտում

/Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, Ալ.Թամանյանի կիսանդրու մոտից/

կկայանա Արդեան արվեստի կենտրոնի տնօրեն Վազգեն Բրուտյանի «Արվեստ, ճարտարապետության և սկզբնաղբյուրի ածանցում» ցուցադրության բացումը:

Հայերեն Русский

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե