Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ից

Ազգային Ժողովում

վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ իր դռնբաց նիստը կշարունակի 2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին:

ՀՀ նախարարություններ

14:00-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում

կկայանա պայմանագրի ստորագրման արարողություն: Դրամաշնորհի պայմանագիրը (G/C)՝ «Հավաքող մեքենաների և աղբի տարաների տրամադրման նախագիծ Լոռու մարզի Մարգահովիտում և Ֆիոլետովոյում»-ը կստորագրեն Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը։ Մասնակիցներ՝ ողջույնի խոսք. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի նախագահ Էմիլիա Մարտիրոսյան, Մարգահովիտի քաղաքապետարանի ղեկավար Վահրամ Դանիելյան, Ֆիոլետովոյի քաղաքապետարանի ղեկավար Ալեքսեյ Չիչյով:

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ-80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը՝ նվիրված կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի երաժշտագիտական և մանկավարժական ժառանգությանը։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչները հանդես կգան զեկուցումներով։ Գիտաժողովը կեզրափակվի Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների տարեկան հաշվետու համերգով, որը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15.00-ին, Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում (Դերենիկ Դեմիրճյան 25, 3-րդ հարկ)։

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ասուլիսը։ Թեմա․տաքսի ծառայությունների ոլորտում սպասվող փոփոխությունները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

08:30-ից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը

նախաձեռնում է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցը բոլոր վայրերում կմեկնարկի հունիսի 27-ի առավոտյան 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ ՀՅԴ

09:45-ից

«Կոնգրես» հյուրանոցում

տեղի կունենաՆախագծերի կառավարման՝ Project Management-ի ոլորտի տարվա կարեւորագույն միջոցառումը, որին կմասնակցիPMP® սերտիֆիկատի հիմնադիր ուառաջատար փորձագետԼի Լամբերտը: Կոնֆերանսին ելույթ կունենան Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի՝ PMI Armenia-ի փոխնախագահ Աստղիկ Սահակյանը, Էվոկաբանկի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը,«Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:

11:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում

կկայանա կլոր սեղան-քննարկում՝ «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը՝պատասխանատու հանքարդյունաբերությանտեսանկյունից» թեմայով:Մոդերատոր՝Հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյան: Քննարկման մասնակիցներ՝ ՏԿԵՆ փոխնախարար ՀովհաննեսՀարությունյան, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյան, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաներիինստիտուտի տնօրենԱրմեն Հովհաննիսյան, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Արա Բարսեղյան: Տնտեսական լրագրողների ակումբ

11:00-ին

«Ռեդիսոն Բլու հոթել Երևան» հյուրանոցի 2-րդ հարկի «Armenia ball room» սրահում (Ազատության պողոտա 2/2)

տեղի կունենա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

12:00-ին

«Գոլդեն Փելես» հյուրանոցի կոնֆերանս սրահում

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և իր փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդես կգան մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի և կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյան դեպքով հարուցված քրեական գործի մանրամասները։

13:00-ից

Երևանի Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1)

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի այցի շրջանակում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Փոփոխություններ Գերմանիայի արտաքին և զարգացման քաղաքականության մեջ. ինչո՞վ են դրանք հետաքրքիր Հայաստանի համար» թեմայով պանելային քննարկմանը։ Բացման խոսք՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար ԷրիկԹինթրուպ:Բունդեսթագի անդամ Շպելլերբերգը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի և այլ հրավիրյալ հյուրերի հետ միասին կքննարկի Գերմանիայի արտաքին քաղաքականության նոր ուղղությունները և դրանց ներկայիս նշանակությունը Հայաստանի ժողովրդավարության և կայունության համար։ Մոդերատոր՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Սոնյա Շիֆերս: Քննարկումը կկայանա անգլերեն-հայերեն թարգմանությամբ։ ԳԴՀ դեսպանություն:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

19:30-ին

Միկա մարզադահլիճում (Մանանդյան 41)

կկայանա Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի Սուպերգավաթի խաղը:Հանդիպումը տեղի կունենա կանոնավոր առաջնության առաջին շրջանի երկու լավագույն թիմերի միջև՝ Ուրարտու-Արթիկ: Ուրարտուն դառնում է Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի առաջին շրջանի հաղթող և ապահովում իր տեղը Սուպերգավաթում: Միավորների արդյունքում «Ուրարտու»-ի հակառակորդը կլինի «Արթիկ»-ը: Լինելու են պարային ընդմիջումներ, մրցանակներ, աստղեր և գեղեցիկ բասկետբոլ։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ