Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենա ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովներիհամատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

14:00-ին

ԱԺ 334 սենյակում

Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ (Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակներում) ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով։ Ներկայացվում է քննարկման մասնակցիների ցանկը. Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյան, Սկևռա քաղաքային պլանավորման ինստիտուտ Արման Ավետիսյան, «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյան, «Մոեֆֆ Գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյան, «Արարատշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Թովմասյան, «Վեկ Ինջինիրրինգ» ՍՊԸ տնօրեն Վահան Բաղդասարյան, «Քոնսեփթ Էքսպրես» ՍՊԸ տնօրեն Դավիթ Հովհաննիսյան, «Կոնֆոռտ Ռ և Վ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Շախմուրադյան, շինարար Արթուր Չախոյան, Երևանի Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան, իրավաբան Արամ Աբովյան:

Պետական կառույցներ

14:00-ին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում (ՀԱՄԿ, 8-րդ հարկ, 808 դահլիճ)

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը Հանրային ծառայությունների օրվա կապակցությամբ կազմակերպում է կլոր սեղան՝ «Հանրային ծառայության օրվա հանրահռչակումը» խորագրով։ Հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից 2002 թվականին հռչակվել է որպես Հանրային ծառայությունների օր։Միջոցառմանը կմասնակցեն պետական և համայնքային ծառայողներ, արհմիության անդամներ։ Որպես բանախոսներ հանդես կգան պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ։ Վ.Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 501 սենյակ: Արսեն Իգիթյան, Tel:

+37410 580582:

16:00-ին

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում /Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտից/

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հրավիրում էմասնակցելու թանգարանիառաջին

տնօրեն, ներկայում գիտական քարտուղար Աշոտ Հայկազուն Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Աշոտ Հայկազուն Գրիգորյանը 1990 թվականին հիմնել է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։Միջոցառման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ոլորտի մասնագետներին կհանձնի մեդալներ: Ցուցահանդեսն անցկացվելու է թանգարանի՝ վերջերս նորոգված սրահում:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ից

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Տերյան 105, Պոլիտեխնիկի №10 մասնաշենք, 6-րդ հարկ)

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի«BSides Yerevan 2023» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողով։ BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավել երկրների 220 քաղաքում։Այս տարի միջոցառումը հյուրընկալվում է նաև Երևանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտերկրից:Միջոցառման գլխավոր գործընկերն է «Hexens» ընկերությունը:

12:00-ին

«Holiday Inn Express» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Փավստոս Բուզանդ 97/2)

կկայանա YEREVAN FASHION WEEK-ի մամուլի ասուլիսը:Կներկայացնեն YEREVAN FASHION WEEK-ի ամբողջական օրակարգը, միջոցառումները և կպատասխանեն բոլոր հարցերին: Բանախոսներ՝ մոդերատոր Գոհար Հայրապետյան, Նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյան, Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյան, Երևանում Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիս, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ, պորտֆոլիո մենեջեր Լետիցիա Կարնևալի, ԳՄՀԸ մասնավոր հատվածի զարգացման և ՄԿՈՒ Հարավային Կովկասի ծրագիր, հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայան, ՀՀ էկանոմիկայի նախարարության ներկայացուցիչ, «KetMarket» հիմնադիր Արա Ասլանյան, «Artlife» կազմակերպության ներկայացուցիչ, «La Biosthetique» ներկայացուցիչ Քրիստինե Թաթարյան:

14:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ ռում» սրահում

կկայանա «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում իրականացված Ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես կգան ներգրավված կողմերի ղեկավար պաշտոնակատարներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (ենթակա է հաստատման), «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, Ավստրիական զարգացման գործակալության ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը (ենթակա է հաստատման) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին (ենթակա է հաստատման)։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ից

ԵՊՀ մեծ կոնֆերանս դահլիճում(Ալեք Մանուկյան 1)

կկայանա Հայաստանում արհեստական բանականության թեմայով առաջին կոնֆերանսը՝ AI Conf Armenia 2023-ը։ Կազմակերպիչներ՝Krisp և ԵՊՀ կազմակերպչական գործընկեր՝Skill Event Marketing Company, գործընկերներ՝Picsart, 10Web, Yandex, PMI Science, TUMO, WorldQuant և Hoory:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին» թեմայով: Կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների բազմակողմ համագործակցության զարգացումը և ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ նշանակությունը։ Մի քանի ամսից ԵԱՏՄ-ն կնշի իր 10-ամյա հոբելյանը, եւ այս նույն հոբելյանական տարում Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կանցնի Հայաստանին։ Բանախոսներ՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյան:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի /Կորյունի 19Ա, 3-րդ հարկ, ՀԱԿ նախկին շենք, Ուրարտու համալսարանի շենք/

հյուրն է ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեման՝ ներքին և արտաքին քաղաքականություն:

12:30-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։ Թեմա՝ Արցախի շրջափակումը. Նիկոլ Փաշինյանի ելույթը 44-օրյա Քննիչ հանձնաժողովում. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։

Մշակույթ

19:00-ից

Ջոտտոյի թանգարանում /Մեսրոպ Մաշտոց 45Ա/

Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը հունիսի 23-25-ը հրավիրում է Ջոտտոյի թանգարան, որտեղ ներկայացնելու է իր musæum նախագիծը, որը երեք օրվա ընթացքում 40-ից ավելի արտիստի ներգրավմամբ կներկայացնի մեր պատկերացրած թանգարանի ձևաչափը՝ նպատակ ունենալով հանրային կյանքը դարձնել էլ ավելի հանրային: +374 93 333018:

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են