Տնտեսություն

Հայաստանում 2023-ի մայիսի դրությամբ գրանցված աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդ է սահմանվել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2023-ի մայիսի դրությամբ գրանցված աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդ է սահմանվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2023 թվականի մայիսի դրությամբ գրանցված աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդ է սահմանվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հերթական պատմական ռեկորդ ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, որը, հիշեցնեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ։ Ընդ որում, նախորդ տարվա ապրիլի և մայիսի համեմատ նույնպես աճ ունենք»,-ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում