Շրջափակումը չվերացնելու դեպքում Բաքվի դեմ պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները. դեսպան Բրաունբեքը՝ Արցախի հարցով լսումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը Կոնգրեսում լսումների ժամանակ առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի աճին:

«120 000 քրիստոնյաներ խեղդվում են, շրջափակվում Ադրբեջանի կողմից: Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սակայն տեղի է ունենում», - ասել է Բրաունբեքը՝ հավելելով, որ այս ամենին աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դեսպան Բրաունբեքն առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները։ Նա նաև կոչ է արել, որ Արցախ այցելի Կոնգրեսի պատվիրակությունը: Բրաունբեքը, որ վերջերս է վերադարձել դեպի Հայաստան Philos Project-ի գլխավորած փաստահավաք առաքելությունից, հայտնել է, որ անցյալ շաբաթ իր և իր պատվիրակության մուտքն Արցախ արգելվել է։

«Քանի դեռ Ադրբեջանը չի վերացնել այդ շրջափակումը, նախագահի, վարչակազմի կողմից պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները, և դա պետք է տեղի ունենա հիմա, եթե նրանք չվերացնեն այս շրջափակումը», - շեշտել է նա:

«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002 թվականին Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ