10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
21 հունիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10։00-ին |
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում (Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք, Արզական գյուղ(Աղվերան): |
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի կհանդիպի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ, ներկա կգտնվի ուսումնական վարժանքին: Ճամբարը կազմակերպվում է 5 փուլով՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
10:30-ին |
Մատենադարանի մեծ դահլիճում |
կկայանա Ներսես Շնորհալուն նվիրված «Ներսես Շնորհալի՝բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացումը: Ողջույնի խոսքեր՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գիրը, ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը: Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբանու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել էՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023թվականների օրացույցում: Գիտաժողովն անցկացվելու է հունիսի 21-23-ը Մատենադարանում: |
V |
|
17:00-ին |
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (Ռուբինյանց 29/3) |
Բուժաշխատողի օրվա մասնագիտական տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողներին, սպորտային բժիշկներին և կինեզիստներին կպարգևատրի պատվոգրերով: |
|
|
19:50-ին |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունն առաջին անգամ գործարկում է Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով ուղիղ չվերթերը: Այս կապակցությամբ, ժամը 19:50-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջին չվերթի ժամանելուն պես նախատեսվում է ջրային կամար և ժապավենի կտրման արարողություն՝ հատուկ վերահսկելի գոտում, ինչպես նաև՝ հյուրասիրություն Մեկնման սրահում: 095 71 77 75: |
||
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ից |
«Լոֆթ»-ում (Մոսկովյան 3) |
տեղի կունենա «Մշակույթների փոխանակումը՝ ներառման խթան» խորագրով միջոցառում՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Այդ օրը Հայկական Կարմիր խաչի ընկերության ծրագրերում ներգրավված փախստականները կպատրաստեն և կմատուցեն իրենց ազգային կերակրատեսակները: Հունիսի 20-ը ՄԱԿ-ի կողմից Փախստականների համաշխարհային օր է հայտարարվել 2000 թվականից, իսկ այս տարվա կարգախոսն է՝ «Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները միշտ ներառված են»։ |
|
|
15:00-ին |
Երևանի Ռուսական տան շենքում (Մարշալ Բաղրամյան 34) |
կկայանա պատմության մեջ երկրորդ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մամուլի ասուլիսը։ +374 93 24 59 22 Անի |
|
|
16:45-ին |
«Dvin Music Hall»-ում (Պարոնյան փողոց 40) |
կկայանա Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկն ազդարարող միջոցառումը։ Միջոցառմանը կմասնակցեն գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ ու պոտենցիալ ներդրողներ։ Ժամը 17:00-ինտեղի կունենաճեպազրույց Team Telecom Armenia-ի, Ամերիաբանկի, Կենտրոնական բանկի ղեկավարների հետ։ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով այս հարցաթերթըմինչև հունիսի 21-ը՝ ժամը 10:00-ը։ Հարցերի դեպքում զանգահարել Սաթենիկ Խաչատրյանին՝+374 93762032: |
V |
|
18:30-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում |
տեղի կունենա Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի (RENEW, Ֆրանսիա) ճեպազրույցը մամուլի ներկայացուցիչների համար։ |
V |
|
19:00-ին |
«Opera Suit» հյուրանոցում |
Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Newmag հրատարակչությունը հրավիրում են ներկա գտնվել Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Շնորհանդեսից հետո տեղի կունենա պանելային քննարկում, որին կմասնակցեն Newmag-ի հեղինակները՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը, «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանը եւ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակ Արա Թադեւոսյանը: |
|
|
19:00-ին |
Ազատության հրապարակում՝ Օպերայի դիմաց |
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Յոգայի միջազգային օրվա /ՅՄՕ/ կապակցությամբ կազմակերպում է յոգայի միջոցառում՝ նշելու 9-րդ ՅՄՕ-ն: ՄԱԿ-ի ԳԱ-ն 2014թ. դեկտեմբերին հունիսի 21-ը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք պաշտպանել են Հնդկաստանի բանաձեւը ՄԱԿ-ի ԳԱ-ում: Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան՝ տիկին Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Միջոցառմանը ներկա կլինեն դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, հայտնի մարդիկ եւ յոգայի սիրահարներ՝ հասարակության բոլոր շերտերից: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մամուլի ազգային ակումբը |
«Սփյուռք» ծրագրի շրջանակներում լրագրողներին հրավիրում է հանդիպման՝ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանի հետ։ Թեմաները՝ «Բելգիայի հայ համայնքի 100-ամյակին ընդառաջ. համայնքի խնդիրները և ծրագրերը»; «Բելգիահայերի դիրքորոշումը և գործողություններն ի պաշտպանություն Արցախի և արցախյան հիմնախնդրի»։ Մամուլի ազգային ակումբ |
|
|
12:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա ասուլիս՝ «Երևանում կանցկացվի Վիկտոր Ցոյին նվիրված ռոք փառատոն»: Հունիսի 21-ին նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը: Երևանի Սիրահարների այգում հունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն՝ նվիրված այդ օրվան: Այն մասին, թե որ խմբերն ու կատարողները կմասնակցեն փառատոնին, ինչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին,կպատմի կազմակերպիչներից մեկը՝ երգիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
11:00-ին |
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում |
կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառման բացումը: Հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարելու և դիտելու թանգարանի մշտական ցուցադրութունը: ԿԳՄՍՆ |
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա բանաստեղծուհի Ազնիվ Սահակյանի «Մի գավաթ առավոտ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ |
|
|
18:30-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Արամի 1 փողոցից/ |
կկայանա Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը: Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: |
|
|
19:00-ին |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում |
տեղի կունենա Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Տրավիատա» երեք գործողությամբ օպերան, որը իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Ներկայացումը կղեկավարի անվանի դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը: |
|
|
19:00-ին |
Նկարիչների միությունում |
կկայանա Մայիս Մխիթարյանի անհատական ցուցահանդեսի բացումը եւ ալբոմի շնորհանդեսը: |