Քաղաքականություն

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներն այսօր Մինսկում կայացած նիստում հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Նախարարները նաև հայտարարություն են ընդունել Աֆղանստանում ստեղծված իրադրության վերաբերյալ։

ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկել են «Միասին դեպի խաղաղություն» մեդալի հիմնման, կազմակերպության բյուջեի փոփոխման, ՀԱՊԿ-ի քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման մասին որոշումների նախագծերը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում