Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգայի Ժողովում

տեղի կունենա 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետը:

V

12:00-ին

ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախաձեռնած «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» աշխատանքային քննարկում։

Պետական կառույցներ

08:30-ին

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում (Կենտրոն վարչ. շրջան, Երվանդ Քոչարի փողոց 12/1)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: ՀՀ ԿԳՄՍՆ

10:00-ից

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (Գ. Լուսավորիչի փողոց 6)

տեղի կունենա «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման հյուրերին կներկայացվեն Հայաստանում աղքատության հաղթահարմանն ուղղված նախադեպը չունեցող ծրագրի արդյունքները, վիճակագրությունը և այն մեխանիզմները, որոնցով աշխատանք է տարվել շահառու ընտանիքների ու սոցիալական աշխատողների հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը և ՀՀ -ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրում ներգրավված շահառուներ։ Ժամը 16:00-19:00-ը Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակի տարածքում տեղի կունենա ծրագրի շահառուների տարատեսակ արտադրանքի և ծառայությունների վաճառքը։

V

10:30-ին

Կենտրոնական ընտրական հաձնաժողովում

ԿԸՀ-ն գումարելու է արտահերթ նիստ՝ «Նախաձեռնողխումբև նախաձեռնող խմբի

լիազորներկայացուցիչգրանցելու դիմումի քննարկման» օրակարգով։ Նիստը բաց է լուսաբանման համար: ԿԸՀ շենք գալ լրատվամիջոցի բեյջով և անձը հաստատող փաստաթղթով։

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը: Թեմա.Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Կոնգրես» հյուրանոցում

կկայանա «Հայաստանի գինիներ» գինու կույր համտես-մրցույթ։Մրցույթը կազմակերպում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ: Համտեսի ավարտին գինունմուշների

խիստօբյեկտիվգնահատման արդյունքում, որակի չափորոշիչներին համապատասխանգինիներըկստանան ապրանքապիտակին փակցնելու «Հայաստանի գինիներ»մակնշումը։ Սա հնարավորություն կտա միջազգային շուկայում հայկական բարձրորակ գինիները ներկայացնել «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո։

11:00-ին

Ներքին գործերի նախարարության վարչական շենքի մոտ (Նալբանդյան 130)

կկայանա փաստաբանների ակցիա. պահանջը ներկայացնելու և հետագա բողոքի ակցիաների մասին իրազեկելու նպատակով: Պահանջին արդեն միացել է 800-ից ավելի փաստաբան:

13:00-ին

Երասխ գյուղում

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա ժամը 13:00-ին:

V

16:00-ին

«Իմփաքթ ՀաբԵրևան»-ում (Տիգրանի Մեծի 80)

պաշտոնապես կմեկնարկի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուզը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»-ը։ Ծրագրի բացման ընթացքում ողջույնի խոսք կասի ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությանտնօրեն Ջոն Ալելոն, իսկ Ինտերնյուզը և գործընկերները կներկայացնեն ծրագիրն ու դրա նպատակները։ Լուսինե Գրիգորյան, հեռ.094966969:

19:00-ին

առցանց քննարկում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը RefugePoint և Network of Engaged International Donors կազմակերպությունների հետ համատեղ կանցկացնի «Միավորելով մարդկությանը Փախստականների միջազգային օրը»

խորագրով Aurora Dialogues առցանց քննարկում: Մոդերատոր՝ RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանոֆ: Բանախոսներ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյան, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանի, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինայի: Քննարկման լեզուն՝ անգլերեն: Դուք կարող եք ձեր հարցերն ուղղել՝ դրանք ներկայացնելով գրանցման հայտում (https://bit.ly/3JxVV2T):

Սպորտ

10:00-ից

Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բացօթյա ֆուտբոլային դաշտում

կմեկնարկի «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագծի 8-16 տարեկանների «Gagarin Project Cup 2023» ամենամյա ֆուտբոլային մրցաշարը: Այս ֆուտբոլային տոնը կուղեկցվի ազգային պարերի ու խաղերի«Պարատոն»-ի անցկացմամբ,

մեծահասակների թիմերի արտամրցութային մասնակցությամբ և երաժշտական ժամանցով: Պատանի ֆուտբոլիստները տեսաբացիկների տեսքով մարտահրավեր են նետել իրենց մրցակիցներինև բոլորին հրավիրել ներկա գտնվել Գագարինում: Մրցաշարը կմեկնարկի ժամը 10:00-ից, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ժամը 16:00-17:00-ը: Պաշտոնական արարողությանը կհաջորդի միջոցառման երաժշտական մասը: Մրցաշարը կվարի հաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան):

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են