Հունիսի 17-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում /ք․Գյումրի, Գայի փողոց #1/

«Հենարան» հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ (ամոքիչ) խնամքի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկման արշավ։ Արշավի շրջանակներում Գյումրիում տեղի կունենա առաջին համայնքային հանդիպումը (Townhall meeting) մարզային ՀԿ-ների, ոլորտի պատասխանատուների, սոցիալական աշխատողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կլինի նաև տեղափոխություն Երևանից Գյումրի։ «Հենարան» հիմնադրամի PR մասնագետ Անահիտ Սարգսյան 096/055 225723։

V

Մշակույթ

12:00-ից

«Երազ»

այգում

կնշվի Newmag-ի ամառային 3-րդ գրքատոնը՝ Newmag Summer Fest-ը: Մի ամբողջ օր՝ կեսօրից մինչև կեսգիշեր կձգվի Newmag Summer Fest-ը։ Գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, խաղարկություններ, հատուկ ծրագիր փոքրիկ ընթերցասերների համար, համերգներ ու ամենակարևորը՝ ամառային զեղչեր բոլոր գրքերի համար։ Ամառային 3-րդ փառատոնին հրատարակչությունը կներկայացնի 5 գիրք: Տեղի կունենան նաև թրեյնինգներ՝ հայտնի ու սիրված դեմքերի, ինֆլյուենսերների մասնակցությամբ։ «Երազ» այգում տեղի կունենա երկու բացառիկ համերգ և մեկ տիկնիկային ներկայացում։ Ելույթ կունենա D’Litte-ը, տոնական օրվա ամփոփիչ ակորդները կհնչեցնեն Երգի պետական թատրոնի սաները, հոբելյանական համերգը նվիրված է Արթուր Գրիգորյանի ծննդյան 65-ամյակին։

19:00-ին

Բուզանդի 3 հասցեում՝ Վերնիսաժի հարևանությամբ

կկայանա Վաչագան Պողոսյանի /VALBERTI/ «Այլևս, երբեք…» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Փյունիկ Զարգացման Կենտրոն, Vachagan Poghosyan:

Հայերեն Русский

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը