Հունիսի 16-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:30-ին

«DoubleTree by Hilton» հյուրանոցում

կկայանա «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ավագ բանկիր Աննա Խաչատրյանը և Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը։ Ծրագրի փորձագիտական թիմը կներկայացնի նաև Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծություն։

V

11:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում

տեղի կունենա կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտաժողովը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ Օրհնության խոսք կհղի ՀԱՍԵ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը։ ՀՀ ԳԱԱ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի, բեմադրիչ Գոռ Մարգարյանի ասուլիսը: Թեմա. Ռուսական թատրոնը վերադարձել է մոսկովյան հյուրախաղերից, որտեղ «Գարդենիա» ներկայացմամբ մասնակցել է Չեխովյան 16-րդ միջազգային փառատոնին։

V

12:30-ին

Երևանի քաղաքային պանթեոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ կայցելեն Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ կխոնարհեն մեծանուն արվեստագետ, հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի շիրմին: Հունիսի 16-ին լրանում է Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: ԿԳՄՍՆ

V

15:00-ին

Երևանի մանկական այգում (Զաքյան 13/2)

տեղի կունենա Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի հանդիսավոր բացումը: ՀՀ ԿԳՄՍՆ

V

16:30-ին

Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում

տեղի կունենա հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակ Ղուկաս Չուբարյանի հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 17:00-ինկկայանա «Հովեր» երգչախմբի համերգը:ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

«DoubleTree by Hilton» հյուրանոցում

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի «Հայատյացություն» անգլերեն թարգմանությամբ գրքի շնորհանդես-մամուլի ասուլիսը։ Աշխատանքի հիմքում ընկած են միջազգային կառույցների կողմից ընդունված իրավական ակտերը, պաշտոնական փաստաթղթերը, քրեագետների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, ինչպես նաև հայ հեղինակների գիտական աշխատությունները, ձեռնարկները, հոդվածները և այլն: Գիրքը հայերեն հրատարակվել էր 2018թ։ Գրքում առկա են մի շարք փոփոխություններ. թարմացվել է գրքում առկա ամբողջ իրավական բազան՝ այն համապատասխանեցվել է 2023թ. Ադրբեջանում գործող իրավակարգավորող նորմերին։ Բանախոսներ՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովա, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

18:30-ին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում

տեղի կունենա համալսարանի շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումը, որի ընթացքում կհնչեն շնորհավորական խոսքեր, ֆակուլտետները ներկայացնող շրջանավարտներին հանդիսավորությամբ կհանձնվեն ավարտական վկայականներ։ Միջոցառման շրջանակում անցկացվելու է տոնական համերգ, որի ժամանակ կատարումներով հանդես կգան «Kami Friends», «By The Way» և «The Band» երաժշտական խմբերը:

Մամուլի ակումբներ

10:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով։ Բանախոսներ՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյան, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան: Հունիսի 16-ը տնային աշխատողների միջազգային օրն է։ Հայաստանում որքանո՞վ են կարևորվում տնային աշխատողների ներդրումներն ու իրավունքները։

12:00-ին

Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ

կկայանա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ պարենային անվտանգությունը» թեմայով: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկեց Եվրասիական տնտեսական միության արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի կայունացնել իրավիճակը տվյալ ոլորտում: Ի՞նչ ռեսուրսների հիման վրա կարող է ստեղծվել այդպիսի հիմնադրամը, և ի՞նչ ապրանքներ կներառվեն դրա մեջ::

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են