Քաղաքականություն

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Երասխում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ընկերության աշխատակիցների վիրավորվելու առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Երասխում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ընկերության աշխատակիցների վիրավորվելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանից արձակված կրակոցից ԱՄՆ-ի հետ կապված ընկերության աշխատակիցների վիրավորում ստանալու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Twitter-ի իր էջում:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի ուղղությունից արձակված կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն պահպանելու կոչը, մինչ կողմերն աշխատում են տևական և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ», - գրել է Միլլերը:

Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում