Հունիսի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի նիստերի դահլիճում

Կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը

V

Պետական կառույցներ

11:00-ին

Մատենադարանի կոնֆերանս դահլիճում

կմեկնարկի միջազգային ConFEAS 2023 համաժողովը: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 35 բանախոս՝ շուրջ 20 երկրից, որոնք կքննարկեն կապիտալի շուկայի չորս հիմնական ոլորտները, իսկ յուրահատուկ մշակութային նեթվորքինգ օրը շատ ավելի հետաքրքիր կդարձնի հարց ու պատասխանի ընթացքը: Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ հիմնադիր Վարդան Ամարյանը: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել է Աբու Դաբիում և Բուխարեստում:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում (ք.Գյումրի, Պարույր Սևակ 23)

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում «Կարիտաս Արեգակ» հիմնադրամը կազմակերպում է երկօրյա սպորտային միջոցառում՝ հնարավորություն տալով ոչ միայն ծանոթանալու ադապտիվ սպորտաձևերին, այլ նաև մրցելու հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Միջոցառման բացումը ժամը 11։00-ին։ Սպորտային միջոցառումների մեկնարկը կտրվի ադապտիվ վազքի, բոչիայի և թենիսի մրցումներով։ Առաջին օրվա ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև առողջ սննդի առավելություններին։ Հաջորդ՝ եզրափակիչ օրը միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան զրուցելու ադապտիվ սպորտում հաջողություններ գրանցած մարզիկների հետ (լող, ծանրամարտ, բասկետբոլ, վազք): Լենա Հովհաննիսյան, հեռ.+374 77 962863:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Համացանցում կինը պատմում է ամուսնու սպառալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրա ու երեխաների անվտանգության ապահովման համար»թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյան,Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ դատախազություն, Բարձրագույն դատական խորհուրդ։ ։

Մշակույթ

19:00-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ կկայանա հայականավորկոմպոզիտոր, խմբավար,երաժշտա-հասարակական գործիչ Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնի փակման համերգը, որին կմասնակցեն Չայկովսյու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական, Հ.Դանիելյանի, Ղ.Սարյանի, Մ.Մալունցյանի անվան արվեստի, Ա.Աճեմյանի, Ա.Տիգրանյանի, Մ.Միրզոյանի անվան, Զովունու երաժշտական դպրոցների երգչախմբերը: Մուտքն ազատ է:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ