ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը հունիսի 14-23-ը ԱՄՆ Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում կներկայացնի հարթակի հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI) հունիսի 14-23-ը ԱՄՆ Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում նախատեսում է մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, որոնց նպատակն է ներկայացնել հարթակի հնարավորություններն ու առավելությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՌՖԻ» ներդրումային ընկերության հանրային կապերի ղեկավար Հասմիկ Հարությունյանը շեշտեց, որ ԱՌՖԻ-ն ավելին է, քան պարզապես քրաուդֆանդինգի հարթակ. այն հուսալի միջնորդ է, որը կապում է Հայաստանում գործող ընկերություններին ներդրողների հետ ամբողջ աշխարհում:

«Բիզնեսում գումար ներգրավելու տարբեր գործիքներ կան։ Դրանցից մեկը ներդրումային քրաուդֆանդինգն է, երբ սովորական մարդիկ կարող են մասնավոր ներդրումներ կատարել։ ԱՌՖԻ-ն բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը: ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը նոր հնարավորություններ է բացում ձեռներեցների համար Հայաստանում»,- նշեց նա:

Հարությունյանը տեղեկացրեց, որ հունիսի 19-22-ը հարթակը մասնակցելու է Նյու Յորքում կայանալիք Օրիոն 3-րդ ներդրումային գագաթնաժողովին:

«Գագաթնաժողովին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների ներկայացուցիչներ, ներդրողներ և դա լավ հնարավորություն է ոչ միայն սփյուռքահայության, այլ նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,-նշեց Հասմիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 23-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում տեղի կունենա ամերիկահայ համայնքի հետ հանդիպում, որի շրջանակում ԱՌՖԻ գործադիր տնօրեն Էդգար Էվոյանն ու ԱՌՖԻ խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը կպատմեն Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի մասին: Լոս Անջելեսում նախատեսվում են նաև հանդիպումներ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Արդի Քասախյանի և Էլեն Ասատրյանի, ինչպես նաև Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հետ:

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի նպատակն ու առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը՝ հզորացնելով ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ ապահովել ֆինանսավորում շահութաբեր նախագծերի համար։ ԱՌՖԻ հարթակի գործունեությունը մեկնարկելու է օգոստոսի վերջին: Մինչ այս պահը ընկերությունն ընդունել է ավելի քան 260 հայտ ՏՏ ստարտափերից և այլ բիզնես նախագծերից:

Գայանե Գաբոյան

Հայերեն English

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր