Տնտեսություն

Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցումների համաձայն՝ ավելացել է 6 ամսից ավելի Հայաստանում մնալ ցանկացող ռուսաստանցիների թիվը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ այսպիսի դինամիկա են ֆիքսում այս տարվա առաջին եռամսյակում անցկացված հարցումները:

«Իհարկե, խոսքը իմ տեսած հարցումների մասին է, քանի որ շատ դժվար է իրականում կանխատեսել մարդկանց պահվածքը: Այսպես թե այնպես, դրանք ցույց են տալիս, որ ժամանած քաղաքացիների մի զգալի մասը չի ակնկալում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի, ուստի ակնկալում են ավելի երկար ժամկետներով մնալ»,- ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը տարվա ընթացքում մոտավորապես կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ. տարեսկզբից այն աճել է մոտ 0,5 տոկոսով:

Գալստյանը նաև նշեց, որ ռելոկանտները հիմնականում բացում են ցպահանջ ավանդներ, այլ ոչ ժամկետային, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում մնալու նրանց ծրագրերը դեռևս չի կարելի շատ կայուն համարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում