7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
14 հունիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ ԱԺ-ում |
աշխատանքը կշարունակի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:30-ին |
«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Բյուզանդ 97/2) |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ կկայանա «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողով՝ հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ տեղեկացնելու հակակոռուպցիոն ռազմավարության մասին: Բացման խոսք՝ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (ԿԿՀ) Հայկուհի Հարությունյան, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյան, ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատ, «Հայաստանի բարեվարքություն ծրագրի» ղեկավար Բարբարա Ջեյմս: |
|
|
14:00-ին |
Երևանի քաղաքապետարանում |
կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղ.ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ՊԱՐՏԱԴԻՐ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ լրագրողական բեյջով, այլապես չենք կարողանա ապահովել ձեր մուտքը ասուլիսի անցկացման վայր։ Ռոզա Գրիգորյան, 077 30 34 84: |
V |
|
08:00-ին |
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնից (Արգիշտիի փող, 7 շենք) |
կմեկնեն Սյունիքի մարզ՝ որտեղ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբհունիսի 14-ին և 15-ին Մեղրի և Կապան համայնքներում կբացվեն ռուսական կենտրոններ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Հունիսի 14-ին ժամը 19:00-ին,Կապանի արվեստի պետական քոլեջի՝ ՎահագնՍտամբոլցյանի անվաներգեհոնայինդահլիճում տեղի կունենա բացառիկ դասական համերգ։ Այս առիթով Հայաստան են ժամանել հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։ Հունիսի 15-ին ժամը 10:40-ին, Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7հիմնական դպրոցում տեղի կունենա «Արմաթ»ինժեներական լաբորատորիայի բացում՝ կրթահամալիրի սաների և համայնքի երեխաների համար: Հունիսի 15-ին ժամը 13:30-ին, Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա Ռուսական կենտրոնի բացումը և վերջին սերնդի «Պիկասո 3D» տպիչների փոխանցումը կենտրոնին: Համայնքի երեխաները այսուհետև նորաբաց ռուսական կենտրոնում կկարողանան մասնակցել «Դոմ Մոսկվի»-ի կենտրոնի կողմից անցկացվող ռուսերենի անվճար դասընթացներին: Հունիսի 15-ին ժամը 15:45-ին, Մեղրիի թիվ 2 միջն. դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացում՝ դպրոցի սաների և համայնքի երեխաների համար: Նախաձեռնություններն իրականացվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի և ՌԴ Նախագահի աշխատակազմի աջակցությամբ։ Վերադարձը նախատեսվում է հունիսի 16-ին։ |
|
|
11:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցում |
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Վորլդ Վիժն Հայաստանը, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Վարող՝ Ծրագրի ղեկավար, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ Շտեֆան Մալերիուս: Խոսնակներ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան (պետք է հաստատվի), Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլեան, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիա փորձագետ Արմեն Սարգսյան: Մեկնարկի միջոցառման աշխատանքային լեզուներն են. հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ: «ԿոնրադԱդենաուեր» հիմանդրամ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
14:00-ին |
«Հոդված3»ակումբում (Զարուբյան 32) |
տեղի կունենա ասուլիս՝ «Ոչմարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողներիգործերի քննության բացակայությունը» թեմայով: Բանախոսներ՝ ոչ մարտականպայմաններում մահացած (սպանված) զինծառայող Տիգրան Օհանջանյանիիրավահաջորդ Գոհար Սարգսյան, ոչ մարտականպայմաններում մահացած (սպանված)զինծառայող Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդ ՆանաՄուրադյան, ոչմարտական պայմաններումմահացած(սպանված) զինծառայողԱրթուր Ղազարյանի իրավահաջորդ ԻրինաՂազարյան, ոչ մարտական պայմաններումմահացած (սպանված) զինծառայողԱնդրանիկ Մկրտչյանիիրավահաջորդ Նարինե Մկրտչյան,ոչմարտական պայմաններում մահացած(սպանված)զինծառայողԼևոն Թորոսյանիիրավահաջորդ Արմենուհի Պողոսյան,«Հելսինկյանասոցիացիա իրավապաշտպան» ՀԿփաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյան, «Հելսինկյանասոցիացիա իրավապաշտպան»ՀԿ նախագահ, իրավապաշտպան ՆինաԿարապետյանց: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
15:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի 70 ամյակին նվիրված գրական հանդիսություն։ |